
Արևելյան դպրոցի դասավանդողները «Ուսումնական ժամերգություն» նախագծով Սուրբ Երրորդություն եկեղեցում, երգեհոնի նվագակցությամբ երգեցին Մ. Եկմալյանի Մարմին տէրունական շարականը:
Արևելյան դպրոցի դասավանդողները «Ուսումնական ժամերգություն» նախագծով Սուրբ Երրորդություն եկեղեցում, երգեհոնի նվագակցությամբ երգեցին Մ. Եկմալյանի Մարմին տէրունական շարականը:
Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան… խորագրով, դասավանդողների ուրբաթ համերգը տեղի ունեցավ մարտի 26-ին Մարմարյա սրահում: Ուրբաթին մասնակցում էին կրթահամալիրի բոլոր դպրոցների դասավանդողները, ամեն մեկն իր յուրովի կատարումներով ու արդուզարդերով: Արևելյան դպրոցի դասավանդողները կատարեցին երաժշտությունը` Ա. Բաբաջանյանի, խոսքերի հեղինակ` Վ. Հարությունյանի «Սիրո երգը»ստեղծագործությունը:
Անդաստանին հանդիսավոր կերպով օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Անդաստանը սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:
Տեսաֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի