Առավոտյան ընդհանուր պարապմունք մարտի 22-26

Պարապմունք՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օր՝ Մարտի 22-26

Վայր՝  Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի դասավանդողների երգչախումբ

Օր՝ Երկուշաբթիից — ուրբաթ

Ժամը՝ 10:00-10:30

Մեդիաուրբաթ համերգ նախագծով

Գալիս ես (Կ. Օրբելյան)

Դու քայլում ես, դու քայլում ես ու նազում,

Ինձ այրում ես, ունքերիդ խաղում,

Ասա ո՞ւմ ես, ասա ո՞ւմ ես երազում,

Ո՞ւմ ես կանչում ծիծաղով։

Երբ նայում ես, հմայում ես քո լոյսով,

Լուսաբաց ես, գարնան լուսաբաց,

Ես ապրում եմ քո կարոտով, քո լույսով,

Քո աչերով եմ գերված։

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս ես արևոտ։

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ։

Ինձ տեսնում ես, շատացնում ես նազերդ,

Քո աչքերում արևն է շողում,

Դու նայում ես ու շոյում ես մազերդ,

աղբյուրի պես ծիծաղում։

Ես չգիտեմ թէ որտեղից դու եկար,

Կանաչ գարնան ծիծեռնակի պես,

Դու չկայիր, իմ սրտի մեջ սեր չկար,

Հիմա սիրո ծով ես։

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս ես արևոտ։

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ:

Ուսումնական ժամերգություն նախագծով

Մարմին տէրունական (Մ. Եկմալյան)

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.

երկնային զօրութիւնք յաներեւոյթս

երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: