Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը: Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։

Առավոտյան ընդհանուր պարապմունք փետրվարի 15-19-ը

Պարապմունք՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օր՝ Փետրվարի 15-19-ը

Վայր՝  Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Երկուշաբթի  2-րդ դասարաններ, ծրագրում՝

Հայր մեր, Առավոտ լուսո, Հանինա, Մայրոքե,

Երգուսուցում՝ Խորոտ է, կոլոտ է

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Երեքշաբթի, հինգշաբթի 4-5-րդ դասարաններ, ծրագրում՝

Հայր մեր, Առավոտ լուսո, Սուրբ Աստված, Քրիստոս ի մեջ, Հանինա, Ծառ ծաղկեցավ

Երգուսուցում՝ Խորոտ է, կոլոտ է

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Չորեքշաբթի 3-րդ դասարաններ, ծրագիր

Հայր մեր, Առավոտ լուսո, Հանինա, Թոն կուգա, Մայրոքե

Երգուսուցում՝ Խորոտ է, Կոլոտ է

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Ուրբաթ — 5 տարեկաններ և 1-ին դասարաններ, դասվարներ: Պատասխանատու՝ Տաթև Մանվելյան