
Ազգագրության փառատոնի շրջանակներում՝ Ազգագրական փառատոնով — ձնե քանդակներ նախագծով, Արևելյան դպրոցի սովորողներով և ուսուցիչներով եռօրյա ճամփորդությամբ՝ հունվարի 15-17-ը եղանք Արատեսում: Օրերը հագեցած էին բազմազան հետաքրքրություններով: Եղանակն էլ սպասել չտվեց ու առատ ձյուն պարգևեց մեզ: Առավոտյան ժամերգություն ունեցանք Արատեսի վանքում, հոգևոր երգեր, ավետիսներ, ընթերցումներ: Ազգային պարերի և երգերի ուսուցմամբ հանդես եկանք համերգային հարթակում ծնող, ուսուցիչ, սովորող, քանդակագործ ընկերների մասնակցությամբ: Շնորհակալ ենք Արատեսյան հրաշալիքները վայելելու համար: