«Սուրբ ծննդից դեպի Բարեկենդան»՝ ծիսական հարսանիքով
«Ուսումնական հարսանիք» նախագծով կազմած հարսանեկան ծիսական երգացանկից ընտրել Բարեկենդանին բնորոշ (Հարսանիքի թեման Բարեկենդանին) հարսանեկան կատակերգեր, գովերգեր, օրհներգեր, Կենաց ծառի գովքի երգեր: Կազմել հարսանեկան ծիսական խումբ, որտեղ մասնակիցները կորոշեն՝ ում են «ամուսնացնում» այս անգամ (նախորդ Բարեկենդան օրերին ամուսնացրել են ուղտերին, որտեղ ավանակը քավորն էր, ծտերին, և այլն): Որոշելուց հետո աշխատանքի և դերերի բաժանում:
- Բարեկենդանի հարսանեկան սցենար
- դերաբաշխում
- պարագաների պատրաստում
- ծիսական խոհանոց
- երգեր, պարերգեր, պարեր
Աշխատանքի մեջ ներառվում են համապատասխան մասնագետ դասավանդողները:
Արդյունք
Բարեկենդանի ծիսական հարսանեկան ներկայացում: