
Նախագիծ` «Արևելք» երգչախմբի ստեղծում
- Թեման՝ Հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ երգերի կատարումներ, բազմաձայն երգեցողությամբ:
- Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի սովորողներից կազմված խումբ:
- Աշխատանքների ժամանակացույցը
Նախագիծն մեկնարկում է հունվարի 11-ից, առաջին ելույթը՝ հունվարի 29-ին:
Պարապմունքները ճամբարային օրերին երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ին:
Ճամբարային օրերից հետ երեքշաբթի-ուրբաթ 1:30-14:30
- Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները
Նախագծի նպատակը
- Կրթահամալիրը կունենա ևս մեկ մանկական երգչախումբ, որի լուրջ աշխատանքի արդյունքում սովորողները կկարողանան երգել բազմաձայն, նրանց մոտ կզարգանա բազմաձայն լսողություն և կտիրապետեն երգչախմբային դասական արվեստին նույնպես:
- Կծանոթանան և կկատարեն տարբեր ազգերի հոգևոր և աշխարհին ստեղծագործություններ:
- Կծանոթանան բեմական արվեստին:
Ընթացքը
- Լսողության ստուգում, ձայնաբաժինների որոշման ընտրություն:
- Շաբաթական երկու անգամյա փորձեր:
- Ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն, ուսուցման ընթացք և հանրայնացում:
Ամփոփում՝
Համերգային ելույթներով: