4-5-րդ դասարանների երկրագործության և հերոսապատման երգերի փաթեթ

Ով Հայոց Աշխարհ

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Կրկն. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

կրկ.Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բարի Լուսո

Բարի լուսո աստղ էրևաց
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան
սարված լծեմ էրթամ գութան։

Գութնի թախով նըմուշ նըմուշ
չկեր վաստակ քյանց էն անուշ,
աշխարհի շեն վըր գութնին է
գութան չըլներ աշխարհն ի՞նչ էր։

Խոփքաշ կերթա գետնի տակեն,
ակոս կանի էրգեն էրգեն,
քանդի կորթեր շուռ տա բարդ բարդ,
շընորհ կենե բերքին առատ։

Ալ ջրարփին առատ անկոք
մաճն ի կայիմ խոփն ի զոտու
պայծառ արև մարմանդ սարին,
Աստված տա խոփ չառնի քյարին։

Սարդարապատ

Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար.

Այսպես ծագեց, արեգակեց, Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք,

Որ շունչ առած, շունչներս տանք Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք, Մենք միշտ կանք, Մենք չհանգանք դեռ կգանք,

Երբ տան զանգը, ահազանգը. Որ մեր հոգու պարտքը տանք:

Զինչ ու զինչ

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր:

Տեսեք աղավնին

Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:

Շուքի պես անցան այս հինգ մեծ դարեր,
Լացին հայրենյաց դաշտեր ու սարեր.
Հերիք է մեզի, հերիք է, հայեր,
Հերիք մեր բաժին արցունք ու ավեր:

Արթնացեք, հայեր, քաջաց զավակներ,
Առեք միության տեգ ու նիզակներ.
Շուտով կազմեցեք սիրո խմբակներ,
Հագեք քաջության զեն ու զրահներ:

Հայրենյաց հոգի Վարդան

Իմ Հայրենեաց հոգի Վարդան,
Հոգիս հոգւոյդ եղնի ղուրպան.
Որ Տղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր, զարկուար, ինկար քաջ քաջ
Պարսիկ սփռած ի ձախդ ու յաջ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Աւետարանն ու խաաաչն առիր,
Տարիր յերկինս բարձրացուցիր,
Եւ դուն ալ հետ թողիր գացիր,
Անուշ արեւդ հողին տուիր,
Որ Հայրենեաց շողայ արեւ
Շաւարշանայ դաշտին վերեւ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Արիւնդ կարմիր կարմիր թափուաւ,
Դաշտ ու ծաղիկ ներկուեցաւ,
Լուսնակն ելաւ ամպի տակից,
Պաղ պաղ թափեց ցօղիկն յաչից,
Որ Հայրենեաց վարդեր բացուին,
Պլպուլն երգէ դրախտի սարին։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Բարով եկար սիրուն կռունկ

Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսի’ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ:

Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը:

Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը`
Արծըվի կորյուն ճտերը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s