Ցորեն եմ ցանե արտը
Ցորեն եմ ցանե
Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:
Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:
Կրկնակ.
Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:
Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,
Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:
Կրկնակ.
Ցորեն եմ ցանե արտը…
Հունձքի երգ
Մեր տանը դեմ հասած գարի,
Մեր տանը դեմ
հասած գարի,
Քանի քաղեմհովը տանի:
Քանի քաղեմ
հովը տանի:
Երկու կաքավ մեջ կը բանիԵրկու կաքավ մեջ կը բանի
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Քովի արտըհասած ցորեն,
Քովի արտը
հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Մեր ամբարներ պիտի լեցվին,
Մեր ամբարներ պիտի լեցվին,
Հատիկներով ոսկի նորեն:
Հատիկներով ոսկի նորեն:
Հաց կթխեմ գարի ա
Հաց կթխեմ, գարի ա
- Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
2. Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
3. Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
4. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Քաղհան կանեմ
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
Հոփ-հոփ թռնիլս կուգա
Թռնել պարելս կուգա
Շեկ աղջիկն եկավ անցավ
Բռնել պագնելս կուգա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
Բաղը քաղինք
Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա: