Հոկտեմբերի 19-23 շաբաթվա ամփոփում

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Երկուշաբթի — Ֆիզիկական միջավայր«Իմ ուսուցիչը» ստեղծագործական խմբի ընդունելություն կրթահամալիրի քոլեջում

Երեքշաբթի Առցանց հանդիպումներ 2-3 -րդ դասարանների հետ

ՉորեքշաբթիՖիզիկական միջավայր Արցախցի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ, մի քանի խմբերով

ՀինգշաբթիԱռցանց հանդիպումներ 2-3-րդ դասարանների հետ

Ուրբաթ — Ֆիզիկական միջավայր

Ուսումնական ժամերգություն

Ուրբաթ պարապմունք

Հեռավար-առցանց հոկտեմբերի 19-23

3.3 դասարան, դասվար՝ Անահիտ Հարությունյան

2.4 դասարան, դասվար՝ Արմինե Մովսիսյան

3.2 դասարան, դասվար՝ Մերի Գրիգորյան

3.1 դասարան, դասվար՝ Տաթև Թամազյան

2.3 դասարան, դասվար՝ Նելլի Թովմասյան

2.2 դասարան, դասվար՝ Սաթենիկ Սիմոնյան

2.1 դասարան, դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան

Խաղաղության ժամերգություն

Ուսումնական ժամերգություն մեր երկրի խաղաղության կոչով: Տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին, Սուրբ երրորդություն եկեղեցում: Մասնակցում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, Արցախից ժամանած սովորողներ, դասվանդողներ և ծնողներ: Առանձին կատարումներով հանդես եկավ Ուսուցչական երգչախումբն ու վոկալ համույթը:

Հույսով ենք, մեր աղոթքն հասավ առ Աստված:

Խաղաղության կոչնակներ/ ուրբաթ պարապմունք

Արցախցի և Արևելյան դպրոցի սովորողների հետ օրը սկսեցինք խաղաղության ժամերգությամբ: Քայլքով հասանք Թուր կեծակի քանդակի մոտ, կարդացինք Սասունցի Դավթի էպոսից հատվածներ, Ե. Չարենց, այնուհետև արևելքի լանջերին իրականացրինք ուրբաթ պարապմունքը:

Պարապմունքն իր մեջ ներառում էր տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրություն, մայրենիի ընթերցումներ և երաժշտական կատարումներ հոգևոր և հերոսապատում թեմաներով:

Գեղեցիկ օրվան կարող եք ծանոթանալ տեսանյութում: