«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երաժշտության պարապմունք

Մանկավարժական ճամբար՝ 2020-2021 ուս. տարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած 2- 5 տարեկանների խմբերի դաստիարակներ` Գայանե Արզումանյանի և Քրիստինե Հովսեփյանի հետ ունեցանք երաժշտական պարապմունք-ծես: 

Աղջիկները մեծ պատրաստակամությամբ էին մասնակցում ուսումնական գործընթացին: 5 տարեկանների խմբի հետ գինու դպրոցում անցկացրինք խաղողածես: Երաժշտական նյութը մեկ պարապմունքի ընթացքում կարողացան արագ ընկալել և ծեսին ակտիվ մասնակցություն ունեցան իրենց երգով, պարով ու խաղով: Ցանկությունը մեծ է 2-5 տարեկանների խմբերում աշխատելու:

Գայանե Արզումանյանի երաժշտական լսողությունը մի փոքր թերի է, բայց կարծում եմ հնարավոր է շտկել աշխատելու և  շատ կոմիտասյան, դասական և ազգային երաժշտություն լսելու դեպքում: Չնայած նրան, որ նա ջանք չէր խնայում և փորձում էր ամեն կերպ օգտակար լինել և ակտիվ մասնակցություն ունենալ ծեսի ընթացքում:

Քրիստինե Հովսեփյանը ունի լավ երաժշտական լսողություն  և արագ ընկալում է մեղեդին: Ցանկության դեպքում կարող է համալրվել նաև ուսուցչական երգչախմբում:

Կից ներկայացնում եմ պարապմունքի և ծեսի տեսանյութերը: