Ուրբաթ պարապմունք 02.10.2020

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Օրը՝ Հոկտեմբերի 2, ժամը 15:15

Վայրը՝ Արևելյան լանջեր

Ծրագրում՝ Կոմիտասյան և հոգևոր երգեր, ընթերցումներ:

Միասնական ընթերցում՝ Տէրունական աղոթք

Առավոտ Լուսո

Սովորողներ՝ ընթերցում
Ներսես Շնորհալի
Իմաստություն Հոր’
Հիսուս,
Տուր ինձ իմաստություն’
Ամեն ժամ Քո առաջ
Բարին խորհելու,
խոսելու և գործելու
Եվ փրկիր ինձ
Չար խորհուրդներից,
խոսքերից ու գործերից.
Եվ ողորմիր Քո արարածներին
Եվ ինձ’ բազմամեղիս։
Մանուկների հայր մեր
Սուրբ, Սուրբ — Տաթև Մանվելյան/ֆլեյտա
Այբ, բեն գիմ
Ընթերցում՝ Կոմիտասի Ճանապարհը

Բարակ ուղին սողալով։
Ոտի տակին դողալով`
Ճամբի ծայրին բուսել է
Կեանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի,
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բուսի, գազանի
Եւ թեւաւոր Թըռչունի:

Տէր Ողորմեա — Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան/ ֆլեյտա

Ընթերցում՝ դասավանդողներ

Մեսրոպ Մաշտոց
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

Քրիստոս ի մեջ

Նախագիծ. Մուսա լեռ

Նախագծի մասնակիցներ՝

5-րդ դասարանցիներ

Նախագծի ժամանակահատվածը՝ 

Հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 10:00-ից  12:00

Նախագծի նպատակը՝

  • ծանոթանալ Մուսա լեռան հերոսամարտի պատմությանը
  • ավանդույթներին՝ հարիսա, թմբուկի զարկեր, ազգային և հոգևոր երգեր և այլն
  • այցելել Մուսալեռ գյուղ
  • քայլքով գնալ դեպի Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշակոթող
  • այցելել հերոսամարտին նվիրված թանգարան

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • ջուր, թեթև ուտելիք
  • արևապաշտպան գլխարկ
  • ձեռնոցներ, տոպրակ
  • դիմակ

Նախագիծ «Լավաշթխիկի» ծես Բջնիում

Մասնակիցներ՝ 2.2 դասարանցիներ

Պատասխանատու` Սաթենիկ Սիմոնյան

Երաժշտության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ

Ամսաթիվը՝ Հոկտեմբերի 2

Մեկնումը՝ ժ. 09:30

Վերադարձը՝ 16:30

Օրակարգը՝

Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ /հարմար քայլելու համար/
  • արևային գլխարկ
  • սնունդ, ջուր /բրդուճներ/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • ֆոտոխցիկ, եթե ցանկանում ես լուսանկարել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց
  • եռագույն դրոշ

Նպատակը՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու), նախապատրաստվելու կարողություններ.
  • Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (արգելքներ, դժվարություններ հաղթահարել, լեռ բարձրանալ և իջնել, պահպանել անվտանգության կանոնները, գիտակցել անզգույշ արարքների հետևանքները, ճիշտ քայլել, ճիշտ սնվել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
  • Ձևավորել խմբով ճամփորդելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու կարողություններ

Նախապատրաստական փուլ՝

  • կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր,
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը.  վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոններ

Ամփոփում

  • պատմել օրվա մասին /տեսանյութ/
  • նկարների ցուցադրություն