Կոմիտասով Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք նախագծի շրջանակներում 3.1 և 3.2 դասարանների սովորողների հետ բարձունք հաղթահարելով հասանք Թեղենյաց վանք: Երգեցինք վանքի ներսում հոգևոր երգեր, այնուհետև շուրջպարով կատարեցինք կոմիտասյան երգեր և պարերգեր:

Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք, 2020թ./նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 5

Վայրը՝ Կոմիտասի անվան զբոսայգի

Տևողությունը՝ 11:00-12:00

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ

Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան

Նպատակը՝  Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաքի մասնակցություն, Կոմիտասյան օրերի ամփոփում:

Խնդիրները`

  • Միասին մեկ նպատակի շուրջ մտածելու, կազմակերպելու ունակություններ
  • Երաժշտական կարողությունների ձևավորում
  • Պատասխանատվության և պատրաստակամության կարողությունների ձևավորում

Նկարագրությունը` Սովորողները լինում են իրենց դասարանական շապիկներով: Շարժվում ենք 10:30 մայր դպրոցի երթուղիների կայանատեղիից: 11:00 սկսում ենք համերգային ծրագիրը, պահպանելով սոցիալական հեռավորություն: Կատարում ենք միասնական երգեր, ծանոթանում ենք Կոմիտասի զբոսայգու, շենքի պատմությանը: Վերադառնում ենք 12:00:

Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասավանդողներ:

Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դպրոցի կայքում և բլոգներում:

Մուտքը` Ժպիտով, դիմակով և բարձր տրամադրությամբ:

Համերգային ծրագիր՝

Անդաստան

Այբ, բեն, գիմ

Կաքավի գովքը

Լորիկ

Շողեր ջան

Հաց կթխեմ գարի ա — Հալել եմ եղը

Էսօր լուսնակ նորել է — Հոպ թռի

Խորոտ է կոլոտ է

Նանարի նա

Սև ա չոբանի շունը