Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ

Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ

Թեման Կոմիտաս, կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Աշխատանքի ժամանակացույցը

Սեպտեմբերի 14—ից հոկտեմբերի 5-ը

Նախագծի նպատակը

Կոմիտասյան ժառանգության տարածում,

սովորողների երաժշտական կրթում:

Խնդիրները

Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,

հոգևոր երգերի ուսուցում, կատարում,

ազգային, հոգևոր նյութի յուրացում,

երգի ուսուցման և կատարման միջոցով—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  երաժշտական ճաշակի ձևավորում
_  տեքստային աշխատանք

Ընթացք

Սովորողների հետ տարվող աշխատանք

սովորողների ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրություն,

Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում,

մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Նախատեսվող աշխատանքների ուղղությունները
Պարապմունք-համերգներ
Համատեղ պարապմունք սովորող-սովորեցնող նախագծով
Կրթական փոխանակումներ
Ընտանեկան նախագծեր
Ճամփորդություններ
Մասնակցություն Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում կազմակերպվող երգուսուցման պարապմունքներին
Մեդիաուրբաթ-ամփոփում՝ «Երգում ենք Կոմիտաս»

Արդյունք

Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերի ուսուցում, տարածում

Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերի ուսուցում ունկնդրման միջոցով

Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում

Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կկարողանա

Երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,

Սովորողների ներկայացում կայքում, բլոգում

Սովորողները ենթակայքում, բլոգում կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունը:

Ունկնդրման փաթեթներ

«Կոմիտասը լեգենդ է»  Նունե Մովսիսյանի բլոգ

Կոմիտասյան ունկնդրման փաթեթ 

Բացառիկ հայը՝ Սեյրան Ավագյան

Կոմիտասյան երգերի նոր ձայնագրություններ՝ Մարինե Մկրտչյան, Կարեն Խաչատրյան

Արթուր Շահնազարյան« Երգերի գրառման կոմիտասյան սկզբունքները»

Կոմիտասյան երգերի ձայնագրություններ

Թողնել մեկնաբանություն