Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Ընդհանուր պարապմունք
Սեպտեմբերի 9, ժամը 9:30
Մասնակիցներ՝ Քոլեջի, Արևելյան դպրոցի դասավանդողներ
Ծրագում՝
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Ընդհանուր պարապմունք
1. Հատված պատարագից` «Քրիստոս ի Մեջ»
2. Կոմիտաս` «Երկինքն ամպել ա»
3. Կոմիտաս` «Հոյ նազան»
Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար։ Գարնան սիրուն ծաղիկ ես, Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ինձ համար աղունակ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Նախշուն թև-թիթեռնիկ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ։ Յար ջան, դուն բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար։
4. Ազգային պարերգ` «Քեզի մեռնիմ Էջմիածին»
Քեզի մեռնիմ, Էջմիածին,
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան:
Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։
Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,
Էն Աստըվածն ու երկինքը,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Սիրատերին ճար չի ըլնի,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։