Ուրբաթ պարապմունք 02.10.2020

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Օրը՝ Հոկտեմբերի 2, ժամը 15:15

Վայրը՝ Արևելյան լանջեր

Ծրագրում՝ Կոմիտասյան և հոգևոր երգեր, ընթերցումներ:

Միասնական ընթերցում՝ Տէրունական աղոթք

Առավոտ Լուսո

Սովորողներ՝ ընթերցում
Ներսես Շնորհալի
Իմաստություն Հոր’
Հիսուս,
Տուր ինձ իմաստություն’
Ամեն ժամ Քո առաջ
Բարին խորհելու,
խոսելու և գործելու
Եվ փրկիր ինձ
Չար խորհուրդներից,
խոսքերից ու գործերից.
Եվ ողորմիր Քո արարածներին
Եվ ինձ’ բազմամեղիս։
Մանուկների հայր մեր
Սուրբ, Սուրբ — Տաթև Մանվելյան/ֆլեյտա
Այբ, բեն գիմ
Ընթերցում՝ Կոմիտասի Ճանապարհը

Բարակ ուղին սողալով։
Ոտի տակին դողալով`
Ճամբի ծայրին բուսել է
Կեանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի,
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բուսի, գազանի
Եւ թեւաւոր Թըռչունի:

Տէր Ողորմեա — Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան/ ֆլեյտա

Ընթերցում՝ դասավանդողներ

Մեսրոպ Մաշտոց
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

Քրիստոս ի մեջ

Նախագիծ. Մուսա լեռ

Նախագծի մասնակիցներ՝

5-րդ դասարանցիներ

Նախագծի ժամանակահատվածը՝ 

Հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 10:00-ից  12:00

Նախագծի նպատակը՝

  • ծանոթանալ Մուսա լեռան հերոսամարտի պատմությանը
  • ավանդույթներին՝ հարիսա, թմբուկի զարկեր, ազգային և հոգևոր երգեր և այլն
  • այցելել Մուսալեռ գյուղ
  • քայլքով գնալ դեպի Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշակոթող
  • այցելել հերոսամարտին նվիրված թանգարան

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • ջուր, թեթև ուտելիք
  • արևապաշտպան գլխարկ
  • ձեռնոցներ, տոպրակ
  • դիմակ

Նախագիծ «Լավաշթխիկի» ծես Բջնիում

Մասնակիցներ՝ 2.2 դասարանցիներ

Պատասխանատու` Սաթենիկ Սիմոնյան

Երաժշտության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ

Ամսաթիվը՝ Հոկտեմբերի 2

Մեկնումը՝ ժ. 09:30

Վերադարձը՝ 16:30

Օրակարգը՝

Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ /հարմար քայլելու համար/
  • արևային գլխարկ
  • սնունդ, ջուր /բրդուճներ/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • ֆոտոխցիկ, եթե ցանկանում ես լուսանկարել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց
  • եռագույն դրոշ

Նպատակը՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու), նախապատրաստվելու կարողություններ.
  • Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (արգելքներ, դժվարություններ հաղթահարել, լեռ բարձրանալ և իջնել, պահպանել անվտանգության կանոնները, գիտակցել անզգույշ արարքների հետևանքները, ճիշտ քայլել, ճիշտ սնվել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
  • Ձևավորել խմբով ճամփորդելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու կարողություններ

Նախապատրաստական փուլ՝

  • կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր,
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը.  վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոններ

Ամփոփում

  • պատմել օրվա մասին /տեսանյութ/
  • նկարների ցուցադրություն

Կոմիտասով Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք նախագծի շրջանակներում 3.1 և 3.2 դասարանների սովորողների հետ բարձունք հաղթահարելով հասանք Թեղենյաց վանք: Երգեցինք վանքի ներսում հոգևոր երգեր, այնուհետև շուրջպարով կատարեցինք կոմիտասյան երգեր և պարերգեր:

Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք, 2020թ./նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 5

Վայրը՝ Կոմիտասի անվան զբոսայգի

Տևողությունը՝ 11:00-12:00

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ

Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան

Նպատակը՝  Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաքի մասնակցություն, Կոմիտասյան օրերի ամփոփում:

Խնդիրները`

  • Միասին մեկ նպատակի շուրջ մտածելու, կազմակերպելու ունակություններ
  • Երաժշտական կարողությունների ձևավորում
  • Պատասխանատվության և պատրաստակամության կարողությունների ձևավորում

Նկարագրությունը` Սովորողները լինում են իրենց դասարանական շապիկներով: Շարժվում ենք 10:30 մայր դպրոցի երթուղիների կայանատեղիից: 11:00 սկսում ենք համերգային ծրագիրը, պահպանելով սոցիալական հեռավորություն: Կատարում ենք միասնական երգեր, ծանոթանում ենք Կոմիտասի զբոսայգու, շենքի պատմությանը: Վերադառնում ենք 12:00:

Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասավանդողներ:

Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դպրոցի կայքում և բլոգներում:

Մուտքը` Ժպիտով, դիմակով և բարձր տրամադրությամբ:

Համերգային ծրագիր՝

Անդաստան

Այբ, բեն, գիմ

Կաքավի գովքը

Լորիկ

Շողեր ջան

Հաց կթխեմ գարի ա — Հալել եմ եղը

Էսօր լուսնակ նորել է — Հոպ թռի

Խորոտ է կոլոտ է

Նանարի նա

Սև ա չոբանի շունը

Առավոտյան ընդհանուր պարապմունք 28.09-02.10

Օր՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը

Վայր՝  Արևելյան դպրոցի լանջերի հարթակներում

Դասարանների դասավորությունը` դպրոցի բակում, ըստ նախապես հրապարակված կարգի։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

Միասնական երգեր, պարերգեր

1-3 դասարաններ

Արևաշարք

Փայտե ձիուկ

Կոտ ու կես

Լորիկ

Կաքավի գովքը

Հոպ թռի

Ազգային պարեր՝ Թամզարա, Կոմիտաս շորոր

4-5 դասարաններ

Խորոտ էր, կոլոտ էր

Շողեր ջան

Նանարի նա

Էսօր լուսնակ նորել է

Հոպ թռի

Հաց կթխեմ գարի ա

Հալել եմ եղը

Ազգային պարեր՝ Կոմիտաս շորոր, Բուլուլ, Փափուռի

Մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Պարապմունքների պատասխանատուները  իրենց օրը կազմակերպում են ըստ առարկայական ծրագրերի, ներկայացված ծրագրից ընտրում են իրենց  տարիքային  խմբին համապատասխան ուսումնական նյութերը:

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օր՝ սեպտեմբերի 22-25

Վայր՝  Արևելյան դպրոցի լանջեր

Դասարանների դասավորությունը` դպրոցի բակում, ըստ նախապես հրապարակված կարգի։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

Միասնական երգեր Կոմիտասյան օրերին ընդառաջ

Արևաշարք
Փայտե ձիուկ
Կաքավի գովքը
Հեյ, իմ Նազան
էսօր լուսնակ նորել է

Հոպ թռի

Խորոտ էր, կոլոտ էր

Շողեր ջան

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր:

Միասնական ընթերցանության հատվածներ:

Ծննդյան շնորհավորանքներ

Պարապմունքների պատասխանատուները  իրենց օրը կազմակերպում են ըստ առարկայական ծրագրերի, ներկայացված ծրագրից ընտրում են իրենց  տարիքային  խմբին համապատասխան ուսումնական նյութերը:

Մեդիաուրբաթ պարապմունք/ Աշնանատոնը Թեղենյաց վանքում

Օրը՝ Սեպտեմբերի 25

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Թեղենյաց վանք

Ճամփորդության նախագիծ

Մասնակիցներ՝ Երրորդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

Ծրագիր՝

Ուսումնական ժամերգություն

Մանուկների հայր մեր

Առավոտ լուսո

Հավուն-Հավուն — մեներգում է Մարինե Ոսկանյանը

Քրիստոս ի մեջ

Վանքի բակում

Արև, Արև, եկ, եկ

Կաքավի գովքը

Լորիկ

Հ. Թումանյան — Թռչունի մտածմունքը

Կոտ ու կես

Էսօր լուսնակ նորել է

Հոպ թռի

Խորոտ էր, կոլոտ էր

Թամզարա

Սեպտեմբերի 14-18 աշխատանքային նախագծեր

Կոմիտաս 2020 նախագծի շրջանակներում` Կոմիտասյան երգերի և պարերգերի ուսուցում:

1-ին դասարան` Կոմիտաս

Կոտ ու կես

Հեյ, իմ նազան

2-րդ դասարան` Կոմիտաս

Հոպ թռի

Եղնիկ

Էսօր ուրբաթ է, պաս է

3-րդ դասարան` Կոմիտաս

Հախչա հուխչա

Երի երի ջան

Խորոտ էր, կոլոտ էր

4-րդ — 5 -րդ դասարաններ` Կոմիտաս

Խորոտ էր, կոլոտ էր

Շողեր ջան

Սարեն կուգա ջուխտմ ղոչ

Իմ չինարի յարը

Ազգային և բակային խաղեր