Սեպտեմբերի 1-12 նախագծեր, աշխատակարգ

15Արտակարգ սեպտեմբերով նոր ուսումնական տարի

Ուսումնական օրացույց

Ուսումնական սեպտեմբեր. ուղեցույց

Գիտելիքի օր — Սեպտեմբերի 1 -ը Անգլիական այգում — Հռիփսիմե Առաքելյան, Լիլիա Զախարյան և Մարինե Ոսկանյան

Կրթական շքերթ — Սեպտեմբերի 4

Ուսումնական ճամփորդություն 2.2 դասարան

Անհատական աշխատաժամանակ. սեպտեմբերի 1-12

9.00-14.00-աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ միջավայրի խնամք ըստ անհրաժեշտության, ուսումնական, նախագծային  աշխատանք խմբերում, լաբորատորիայի սեմինար-քննարկումներ

15.00-ից առցանց սեմինարներ, ժողովներ

Սեպտեմբերի 1

9.00-14.00-աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ միջավայրի խնամք ըստ անհրաժեշտության, ուսումնական, նախագծային  աշխատանք խմբերում, լաբորատորիայի սեմինար-քննարկումներ

Գիտելիքի օր — Սեպտեմբերի 1 -ը Անգլիական այգում — Հռիփսիմե Առաքելյան, Լիլիա Զախարյան և Մարինե Ոսկանյան

15.00-ից առցանց սեմինարներ, ժողովներ

 Սեպտեմբերի 2

9.00-14.00-աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ միջավայրի խնամք ըստ անհրաժեշտության, ուսումնական, նախագծային  աշխատանք խմբերում, լաբորատորիայի սեմինար-քննարկումներ

15.00-առցանց սեմինարներ, ժողովներ

 Սեպտեմբերի 3

9.00-14.00-աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ միջավայրի խնամք ըստ անհրաժեշտության, ուսումնական նախագծային աշխատանք խմբերում, լաբորատորիայի սեմինար-քննարկումներ

15.00-առցանց սեմինարներ, ժողովներ

Սեպտեմբերի 4

9.00-14.00-աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ միջավայրի խնամք ըստ անհրաժեշտության, ուսումնական նախագծային աշխատանք խմբերում, լաբորատորիայի սեմինար-քննարկումներ

Կրթական շքերթ — Սեպտեմբերի 4

 

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական 2.2 դասարան

99999

Ամսաթիվ՝ 10.09.2020թ.

Դասարան՝ 2-2
Պատասխանատուներ՝ Սաթենիկ Սիմոնյան, Մարինե Ոսկանյան, Սյուզաննա Սարգսյան
Մեկնում՝ 09:30 ,  ժամանում՝ 17:00
Երթուղի՝ Երևան-Օշական-Աշտարակի ջրաղաց-Երևան
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»
Օրակարգ՝
10։30՝ Օշականի եկեղեցի. ներսում՝ երգ /«Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ»/, ապա Տառերի պուրակում՝ զբոսանք
11։30՝ Աշտարակի ջրաղաց. գետի ափ. խաղեր
12։00՝ նախաճաշ
13։00՝ միջավայրի խնամք
13։30՝ ֆոտոպլեներ
15։00՝ ճաշ
16։00՝ նկարչական պլեներ
16։30՝ խաղեր
Վերադարձ

Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածը վերարտադրելու, ներկայացնելու կարողություն
  • Ծանոթացում շրջակա միջավայրին
  • Միջավայրի խնամք

Ամփոփում

  • պատմել օրվա մասին /տեսանյութ/
  • նկարների ցուցադրություն

Գիտելիքի օր — Սեպտեմբերի 1-ը Անգլիական այգում

36897df4b3783515-1024x682

Օրը՝  սեպտեմբերի 1

Վայրը՝ Երևանի Անգլիական այգի

Տևողությունը՝  11:00-12:00

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և 2-1 դասարանի ընտանեկան դպրոցների նախագծային խումբ

Նախագծային խմբի ղեկավար՝  Լիլիա Զախարյան և Հռիփսիմե Առաքելյան

Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան

Օգնական՝ Ալինա Մարզումանյան

Նպատակը՝  2020-2021 ուստարվա մեկնարկ, սովորող-սովորեցնող նախագծի միջոցով ազգային երգերի, պարերի , խաղերի ուսուցում:

Խնդիրները`

  • Միասին քայլելու կարողությունների ձևավորում
  • Երաժշտական կարողությունների ձևավորում
  • Մարզական կարողությունների ձևավորում

Անհրաժեշտ իրեր`

  • ուսապարկ
  • արևային գլխարկ
  • հիգիենայի պարագաներ՝ ալկոգել, թաց, չոր անձեռոցիկներ
  • ջուր
  • բրդուճ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

Նկարագրությունը` 

Ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները և սովորողները , դասվարները, երաժշտության դասավանդողները մարզական հագուստով,դասարանական շապիկներով, հարմար մարզական կոշիկներով, դիմակներով , ուսապարկով հանդիպում են Անգլիական այգու մուտքի մոտ ժամը 11։00-ին: Պահպանելով սոցիալական հեռավորություն քայլքով շրջում ենք այգում: Մարզվում ենք , խաղում մեր ազգային խաղերից` «Պուտ-պուտ» և « Շուն ու կատու», միասնական երգուսուցում `  «Արևների շարք»,  միասնական պար`«Թամզարա»

Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասվարներ, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչներ:

Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում:

Մուտքը` Ժպիտով, դիմակով և բարձր տրամադրությամբ:

Կրթական շքերթ — Սեպտեմբերի 4

unnamed (1)

Մասնակիցներ՝ վեց տարեկաններ, ընտանեկան դպրոցներ, դասավանդողներ

Օրը՝ սեպտեմբերի 4

Վայրը՝ Քայլք Արևելյան դպրոցի կրթական պարտեզով — Քոլեջ — Սասնալանջ-Մայր դպրոցի օղակաձև հրապարակ — Արևելք

Դասվարներ՝ Հասմիկ Ղազարյան, Լիլիթ Սահակյան, Արմինե Մնացականյան

Երաժշտության դասավանդողներ՝ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

10:30 Հասմիկ Ղազարյան, Սյուզի Սարգսյան

11:00 Արմինե Մնացականյան, Գայանե Սարգսյան

11:45 Լիլիթ Սահակյան, Քրիստինե Պողոսյան

10:00 Լիլյա Զախարյան — 5 տարեկաններ/ շրջայց Արևելյան լանջերով /Ալինա Մարզումանյան

Ծրագիր՝

Կոմիտաս — Արևների շարք

Պզան, պզան, պզպզան

Կոմիտաս — Կաքավիկ

Կոմիտաս — Եկեք ծեծենք

Ժողովրդական խաղիկ- Բութ մատն ասաց

Ա. Խնկոյան — Մի աքաղաղ

Հյուրասիրություն դպրոցում

դեղձ, սալոր

Ուղիղ եթերներ, Լուսաբանումներ

 

։

Սեբաստացիների երաժշտական ողջույնը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին ուղղված ուղերձը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և «Սեբաստացիներ» վոկալ համույթի վրացական երգերի պոպուրիի կատարումամբ:

Սեբաստացիների երաժշտական ողջույնը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին ուղղված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղերձի շարունակությունն էր՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթի վրացական երգերի պոպուրիի կատարումը:

Խաղողօրհնեքը Քոլեջում կրտսեր դպրոցների ճամբարականների մասնակցությամբ

118130242_1408510309336384_1758057152506631222_o

«Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք» նախագծով Քոլեջում իրականացվեց  ծիսական տոնակատարություն:
Ազատ ու անմիջական միջավայրում իր հունով ընթանալով՝  Խաղողօրհնեքը յուրաքանչյուրին տվեց իր բաժին օրհնությունը, օրհնված խաղողը, խինդը:

Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի:

 

Օգոստոսյան մուտքի ճամբար առաջինների հետ

img_1339

Վեց տարեկան ճամբարականներն ընտանեկան դպրոցներում մասնակցեցին ամառային ճամբարին ֆիզիկական միջավայրում։ Ծանոթացանք միմյանց հետ, երգեցինք, պարեցինք, լողացինք։

Դասվարներ՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան և Լիլիթ Սահակյան:

Ճամբարի ընթացքում նախապատրաստվեցինք սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին, սովորելով Պզան, պզան,

Արև, Արև, եկ, եկ, Կաքավիկ երգերը:

img_3424

Օգոստոս ամսվա աշխատաժամանակ

Օգոստոսի 5 — հերթապահություն

Միջավայրի խնամք

Երաժշտական գործունեություն ճամբարականների և նախակրթարանի սաների հետ

ժ. 10.00 — 12.00

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի պարապմունք

Երկուշաբթի, հինգշաբթի, ժամը 12.00 — 13.30

Նախագծային աշխատանք

«Մեղրաքամի ծես» (նախագիծը՝ Արմինե Գոգինյանի)

Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ — 12.00 — 13.00 — աշխատանք ձայնագրման ստուդիայում՝ «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագիծ (Նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի)

Բաց նամակ ուղղված իշխանավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ.

Թույլ տվեք արձանագրել։

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմինների կողմից «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի վերակազմակերպման առաջարկը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը ներկայացվել է 2020թ. հունիսի 10-ին։ Դրանից հետո եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/11.7/30104-2020 գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Ինչո՞ւ առաջադրանքը չի կատարվել։ Մենք առ այսօր չենք տեսել որևէ գրավոր կարծիք, առարկություն, անհամաձայնություն, առաջարկը խմբագրելու, լրացնելու մասին հարցադրում։ Չենք ստացել նաև մեր դիմումին ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանը։
  2. Կրթական բաց համայնքը (աշխատողները, սովորողների օրինական ներկայացուցիչները, շրջանավարտները) հետևել է մեր առաջարկի ընթացքին, զարգացումներին։ Վստահ, որ մեր առաջարկի քննարկումը, լուծումը կլինեն նույնքան թափանցիկ, իրավական, ինչպես առաջարկն է եղել, կրթահամալիրի մարմինները 2020թ. հունիսի 17-ին ներկայացրել են հիմնավորված պահանջ՝ մասնակցելու քննարկումներին, արագացնելու հարցի իրավական լուծումը։ 2020թ. հունիսի 30-ին ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից ստացել ենք առաջարկի, կրթահամալիր հիմնադրամի կանոնադրության վերաբերյալ սկզբունքորեն ընդունելի դիտարկումներ, որոնց անմիջապես պատասխանել ենք։ Գրավոր որևէ այլ արձագանք չունենք։
  3. Անարձագանք է մնացել կրթահամալիրի աշխատողների ժողովի՝ հունիսի 30-ի պաշտոնական նամակը, որով իր կողմից լրացուցիչ հիմնավորումներ է բերել կրթահամալիր հիմնադրամի վերաբերյալ, պահանջել, որ հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ներգրավված լինեն ՀՀ կառավարությունում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում իրենց առաջարկի քննարկումներին, որտեղ կարող են առաջարկի հիմնավորումները լրացնել, պարզաբանումներ անել, հարցեր տալ։ Ավելին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարվել է հուլիսի 13-17-ի համար պայմանավորված, հետո հուլիսի 23 տեղափոխված իր նախատեսած այցից։
  4. Կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը, աշխատողների ժողովը, սեբաստացի բաց համայնքը ստիպված եղան լրացուցիչ իրավական հիմնավորումներով հիշեցնել մեր առաջարկի մասին 2020թ. օգոստոսի 4-ին՝ ՀՀ վարչապետի ուղղված թ. 20-08-228 գրությամբ՝ որպես ՀՀ օրենքով որոշված մեր՝ կազմակերպության իրավունքը։ Մենք հրավիրել էինք վարչապետին, իր ներկայացուցչին՝ մասնակցելու կրթական բաց համայնքի օգոստոսի 11-ի առցանց հավաքին, որի թեման հենց մեր առաջարկի ընթացքն էր։ Մեր հրավերը մնաց անպատասխան։
  5. ՀՀ վարչապետին ուղղված օգոստոսի 4-ի մեր նամակին կրկին հետևեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ օգոստոսի 7-ի՝ այս անգամ № 02/11.7/37808-2020գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Հանձնարարության 5-օրյա ժամկետն սպառվել է։

Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնեական անգործություն, որի պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով որոշված՝ իրավական-կազմակերպական ձև ընտրելու, «իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ» ստանձնելու համար վերակազմակերպվելու մեր իրավունքը չի ապահովվել։

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի վերակազմակերպման որոշումը կայացրած մարմինները՝ կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը, աշխատողների ժողովը, կրթական բաց համայնքը 2020թ. օգոստոսի 18-ին, ժամը 16։00, հրավիրում են առցանց ժողով՝ ստեղծված իրավիճակում մեր գործողությունները որոշելու համար։ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպվելու մեր իրավունքը պատրաստ ենք նաև դատական կարգով լուծելու։

Հարգանքով՝ կրթահամալիրի փոխտնօրեններ Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

կրթահամալիրի փոխտնօրեններ Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան