«Արի տես՝ Արատես», եռօրյա ճամփորդություն

processed

Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարուստ է իր հրաշք բնությամբ: Լինելով մեր երկրի ամենատարբեր տեսարժան վայրերում, չեմ կարող չառանձնացնել Արատեսի հրաշք բնությունը, մաքուր օդը, ակնահաճո տեսարաններն ու խորհրդավոր լռությունն ու հանգստությունը:

Օրեր առաջ ընտանիքիս հետ միասին անցկացրեցինք հիշարժան, գեղեցիկ ու հաճելի օրեր Արատեսում: Թերևս լուսաբացին, առաջին բանը, որ մտիս էր գալիս, դա այն զղջումն էր, որ նկարչուհի չեմ, որ կարողանամ վրձնի հպումով արտացոլեմ տեսարանի ողջ շքեղությունը իմ նկարում:

Տեսարան, որը քեզ ապրեցնում է, հոգուդ արտասովոր խաղաղություն ու հանգստություն է հաղորդում, նոր շունչ, թարմ լիցքեր և ոգեշնչում է օրդ սկսել բարձր տրամադրությամբ՝ եռանդով ու ավյունով:

Հագեցած օրվա մեկնարկը տրվում էր մարմնամարզությամբ, նախաճաշով, այնուհետև տարատեսակ ազգային խաղերով, երգ ու պարով, լողալով Արատեսի լողափում, հաղթահարելով Սմբատաբերդի թվացյալ անհաղթահարելի բարձունքը և այս ամենը համեմված էր ջերմ ու տաք մթնոլորտով:

Այս անգամ ես ճամփորդում էի գիշերակացով միջին դպրոցի սովորողների և իմ լավ գործընկերների հետ: Մթնոլորտը բնության պես առողջ էր, որտեղ տիրում էր համերաշխություն, միանման հետաքրքրություններ, բազում նոր մտքերի ու գաղափարների կյանքի կոչելու անհագ ցանկություն:

Օրվա ավարտը հեքիաթային էր և անմոռանալի: Խարույկ աստղատազարդ երկնքի տակ՝ երգելով և վայելելով Կոմիտասյան երաժշտություն, հայկական ֆոլկլոր, հին ու բարի ժամանակների, երբեք չմոռացվող երգեր:

Տպավորություններ, ակնթարթներ, ժամանց, որը երբեմն դժվար է բառերով նկարագրել: Երբ այդ հանդարտ ու հարազատ միջավայրում նայում ես դեպի աստղազարդ երկինք՝ մտովի տեղափոխվում ես ուրիշ աշխարհ, որտեղ բազում վառ գույներ են, լուսավոր ու պայծառ միջավայր: Պահում ես սրտիդ ամենածածուկ անկյունի ամենանվիրական երազանքները և լցվում հույսով ու  հավատով, որ վաղը, հենց վաղը, դրանք կյանքի են կոչվելու…..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s