«Սեյրան Ավագյան» ծննդյան նախագիծ 2020թ.

d5a2d5a2d5a2

Սեյրան Ավագյանի ծննդյան նախագծի շրջանակներում

Արևելյան դպրոցի «Բորյի-բրոյի» ճամբարային երաժշտական ներկայացման մեկնարկ,

ժամը՝ 11.00-12.00-ը։

Ծրագրում՝

Պարերգ լողավազանում — Էսօր լուսնակ նորել է

Երգուաուցում՝ Բրոյի-բրոյի

Ջրային խաղեր

 

«Արի տես՝ Արատես», եռօրյա ճամփորդություն

processed

Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարուստ է իր հրաշք բնությամբ: Լինելով մեր երկրի ամենատարբեր տեսարժան վայրերում, չեմ կարող չառանձնացնել Արատեսի հրաշք բնությունը, մաքուր օդը, ակնահաճո տեսարաններն ու խորհրդավոր լռությունն ու հանգստությունը:

Օրեր առաջ ընտանիքիս հետ միասին անցկացրեցինք հիշարժան, գեղեցիկ ու հաճելի օրեր Արատեսում: Թերևս լուսաբացին, առաջին բանը, որ մտիս էր գալիս, դա այն զղջումն էր, որ նկարչուհի չեմ, որ կարողանամ վրձնի հպումով արտացոլեմ տեսարանի ողջ շքեղությունը իմ նկարում:

Տեսարան, որը քեզ ապրեցնում է, հոգուդ արտասովոր խաղաղություն ու հանգստություն է հաղորդում, նոր շունչ, թարմ լիցքեր և ոգեշնչում է օրդ սկսել բարձր տրամադրությամբ՝ եռանդով ու ավյունով:

Հագեցած օրվա մեկնարկը տրվում էր մարմնամարզությամբ, նախաճաշով, այնուհետև տարատեսակ ազգային խաղերով, երգ ու պարով, լողալով Արատեսի լողափում, հաղթահարելով Սմբատաբերդի թվացյալ անհաղթահարելի բարձունքը և այս ամենը համեմված էր ջերմ ու տաք մթնոլորտով:

Այս անգամ ես ճամփորդում էի գիշերակացով միջին դպրոցի սովորողների և իմ լավ գործընկերների հետ: Մթնոլորտը բնության պես առողջ էր, որտեղ տիրում էր համերաշխություն, միանման հետաքրքրություններ, բազում նոր մտքերի ու գաղափարների կյանքի կոչելու անհագ ցանկություն:

Օրվա ավարտը հեքիաթային էր և անմոռանալի: Խարույկ աստղատազարդ երկնքի տակ՝ երգելով և վայելելով Կոմիտասյան երաժշտություն, հայկական ֆոլկլոր, հին ու բարի ժամանակների, երբեք չմոռացվող երգեր:

Տպավորություններ, ակնթարթներ, ժամանց, որը երբեմն դժվար է բառերով նկարագրել: Երբ այդ հանդարտ ու հարազատ միջավայրում նայում ես դեպի աստղազարդ երկինք՝ մտովի տեղափոխվում ես ուրիշ աշխարհ, որտեղ բազում վառ գույներ են, լուսավոր ու պայծառ միջավայր: Պահում ես սրտիդ ամենածածուկ անկյունի ամենանվիրական երազանքները և լցվում հույսով ու  հավատով, որ վաղը, հենց վաղը, դրանք կյանքի են կոչվելու…..

Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

  • 8.45-9.00 սովորողների, դասավանդողների ջերմաչափում
  • 9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ
  • ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են   նախօրոք որոշված բացօթյա տարածքներում մինչև  60 հոգանոց խմբերով
  • խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
  • խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության  պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
  • սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝  իրենց համար որոշված տեղում
  • մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ
  • սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):
  • մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը
  • ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում
  • ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները
  • ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին

Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • ծրագրային, նախագծային  երգեր, խաղերգեր, պարերգեր
  • ծրագրային, նախագծային հոգևոր երգեր
  • ծրագրային, նախագծային  միասնական ընթերցանության  հատվածներ
  • մարմնամարզություն, մարզական  ֆլեշմոբեր
  • հոգեբանական, մտավարժական  զարգացնող խաղեր
  • եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝  պարեր
  • այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ

Նախագիծ. Երգչախմբային երաժշտական գունապնակն Արատեսում

320px-Arates_MonasteryIMG_4536


Նախագիծ. Երգչախմբային երաժշտական գունապնակն Արատեսում:

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ:

Ճամփորդության ժամանակահատված՝  հուլիսի 20-22-ը:

Վայրը՝ Արատես

  1. Նպատակ և խնդիրներ ՝

Ա) Երգչախմբային և հոգևոր երաժշտության ներկայացում, տարածում:

Բ) Ծանոթացում խմբերգային արվեստի հիմքերին և ձևավորմանը:

Գ) Խմբերգային երաժշտությունն արժևորելու, փոխանցելու, նորովի ներկայացնելու:

Դ) Սովորողների մոտ բազմաձայն երաժշտությունը, լսողությունը, ինչպես նաև այն հեշտ ընկալման կարողությունների զարգացում:

Ամփոփում՝

Արատեսի վանքում բազմաձայն երգերի կատարումներ, ինչպես նաև հոգևոր, ազգային երգ ու պար: Արդյունքները տեսագրել, լուսաբանել ուղղիղ եթերի միջոցով: