Այսօր Արևելյան դպրոցի նախակրթարանի հյուրն էր ընկեր Տաթևը և հեքիաթային ֆլեյտան։ Ֆլեյտան շատ սիրուն ու հեքիաթային հնչողություն ունեցող երաժշտական գործիք է: Սկզբից մի փոքր ընկղմվեցինք պատմության մեջ, խոսեցինք այն մասին, թե որտեղից է եկել ֆլեյտան: Երեխաները ուշադիր լսեցին այդ հիանալի հեքիաթը: Իսկ վերջում վայելեցինք, ընկեր Տաթևի կատարմամբ ֆլեյտայի կախարդական հնչյունները։