Հեքիաթային ֆլեյտան

Այսօր Արևելյան դպրոցի նախակրթարանի հյուրն էր ընկեր Տաթևը և  հեքիաթային  ֆլեյտան։ Ֆլեյտան շատ սիրուն ու հեքիաթային հնչողություն ունեցող երաժշտական գործիք է: Սկզբից մի փոքր ընկղմվեցինք պատմության մեջ, խոսեցինք այն մասին, թե որտեղից է եկել ֆլեյտան: Երեխաները ուշադիր լսեցին այդ հիանալի հեքիաթը: Իսկ վերջում վայելեցինք, ընկեր Տաթևի կատարմամբ ֆլեյտայի կախարդական հնչյունները։

Բանգլադեշյան պլեների` երաժշտական չորրորդ օրը

img_1711

Բանգլադեշյան պլեների չորրորդ օրվա երաժշտական նախագիծը համակարգում էր «Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ համույթը (Ղեկ.` Մարինե Մկրտչյան):

Այսօր համույթը ներկայացրեց «Ուրախ լեր» շարականը և «Դավիթի ամուսնությունը» նախագծով ուսուցանված հարսանեկան պարերգեր:

Լուսանկարներն ու տեսանյութը` Աննա Երիցյանի