Նախագիծ
«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»
Նպատակ
Խաղի, խաղ-ներկայացման միջոցով ուսուցանել, յուրացնել երաժշտական նյութը:
Խնդիր
- գտնել նոր ձևեր, միջոցներ,
- ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ:
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:
Մասնակիցների տարիքային խումբը
Նախակրթարանի, 5-6 տարեկանների խմբեր
Ընթացք
- երգի ուսուցում,
- ընտրած երգի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ`ասիկներ, ասացվածքներ, փոքրիկ բանաստեղծություններ, թևավոր խոսքեր և այլն,
- օգտագործել բնական, հարվածային և շրխկան նվագարաններ,
- աշխատանքի ընթացքում սաների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգը յուրացնել արագ և արդյունավետ, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով ներկայացնել` դարձնելով խաղ-ներկայացում,
- ունկնդրվող նյութն ուղեկցել ռիթմիկ նվագակցությամբ, պարային ռիթմիկ, պլաստիկ շարժումներով:
Արդյունք
Սաները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Երգ-ներկայացումը կարողանում են կատարել նաև բնության գրկում, լողավազանում և այլն: Կարողանում են ունկնդրել երաժշտական ստեղծագործությունը, խաղալ, իրենց ընկալունակությամբ կատարել ռիթմիկ նվագակցություն, պարային, պլաստիկ շարժումներ և այլն:
Նյութեր
Երգեցողությունը նախակրթարանում
«Երաժշտությունը նախակրթարանում», հեղինակ՝ Մարինե Մկրտչյան