Հունիսի 8 — 30. աշխատակարգ, նախագծեր

Հունիսի 8 — 30. աշխատակարգ — իրականացվող նախագծեր

Բանգլադեշյան հունիսյանն պլեներ

  1. Արևելյան դպրոց, նախակրթարան, 6 տարեկաններ — աշխատանքային նախագծեր

Նախագիծ «Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Նախագիծ. «Ազգային ծեսեր. անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Հունիսյան Փառատոնի երաժշտական նախագծեր — Համբարման ծես, Հակաբացիլ Կոմիտաս, Դավթի Ամուսնությունը

2. Հանդիպումներ ֆիզիկական միջավայրում նախակրթարանի սաների հետ

3. Տեսադասեր

Նախագիծ. «Ազգային ծեսեր. անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Без названия (1)

Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Նպատակը

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք:

Ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից:

Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ,
  • ընտանեկան նախագիծ, որի մասնակիցներն են ինչպես ընտանիքի անմիջական անդամները, այնպես էլ այլ հարազատներ կամ հարևաններ

Ընթացքը.

Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝

  • Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
  • Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ» , գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),
  • շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
  • սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու»  մանկական խաղ),
  • ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
  • իմանում են անձրևի կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
  • եթե ունեն իրենց պատկերացրած այլ ծիսական պարագա (պարագաներ)` պատրաստում են,
  • խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար» , Անձրևաբեր ծիսական երգեր և այլն)  ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
  • ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:

Ընթացքը նկարվում, տեսագրվում է, ներկայացվում բլոգում:

Արդյունքում մասնակիցը կիմանա                                                                  

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • անձրևի (ջրի) դերը բնության մեջ,

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հետևություն 

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.

Բոբիկ ջուր մի էրա ,  Ջուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է և այլն:

Անձրևաբեր ծիսական երգեր —  (pdf)

Անձրևաբեր ծիսական երգեր

Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում

Հոդված՝ «Անձրևաբեր ծես» նախագծի իրականացման մասին

Անձրևաբեր ծեսի իրականացում

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Կրթահամալիրի Արևելյան ճամբարում

Սևանի «Ժայռ» ճամբարում

Կրթահամալիրի Արևելյան ճամբարում

Կրթահամալիրի Արևմտյան ճամբարում

Նախագիծ «Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Spring-Season-1280x720

Նախագիծ

«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Նպատակ

Խաղի, խաղ-ներկայացման միջոցով ուսուցանել, յուրացնել երաժշտական նյութը:

Խնդիր

  • գտնել նոր ձևեր, միջոցներ,
  • ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցների տարիքային խումբը

Նախակրթարանի, 5-6 տարեկանների խմբեր

Ընթացք

  • երգի ուսուցում,
  • ընտրած երգի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ`ասիկներ, ասացվածքներ, փոքրիկ բանաստեղծություններ, թևավոր խոսքեր և այլն,
  • օգտագործել բնական, հարվածային և շրխկան նվագարաններ,
  • աշխատանքի ընթացքում սաների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգը յուրացնել արագ և արդյունավետ, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով ներկայացնել` դարձնելով խաղ-ներկայացում,
  • ունկնդրվող նյութն ուղեկցել ռիթմիկ նվագակցությամբ, պարային ռիթմիկ, պլաստիկ շարժումներով:

Արդյունք

Սաները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Երգ-ներկայացումը կարողանում են կատարել նաև բնության գրկում, լողավազանում և այլն: Կարողանում են ունկնդրել երաժշտական ստեղծագործությունը, խաղալ, իրենց ընկալունակությամբ կատարել ռիթմիկ նվագակցություն, պարային, պլաստիկ շարժումներ և այլն:

Նյութեր

Երգեցողությունը նախակրթարանում

«Երաժշտությունը նախակրթարանում», հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

2020 — 2021 ուստարվա երաժշտության առարկայական դասընթացների ծրագրեր

Դասարան-երգչախումբ (համույթ) նախագծով համերգներ

Երաժշտության ծրագիրը ներկայացրել է Արթուր Շահնազարյանը

Երաժշտության մեթոդական մշակում. Նախակրթարան

Երաժշտության առարկայական դասընթացների ծրագրեր՝ Կրտսեր դպրոց

Երաժշտության ծրագիր. Կրտսեր դպրոց

Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 1-4-րդ դասարաններում

«Սեբաստացիներ» վոկալ համույթ. շարունակում ենք աշխատել ֆիզիկական միջավայրում

«Սեբաստացիներ» վոկալ համույթ. շարունակում ենք աշխատել ֆիզիկական միջավայրում՝ պահելով անվտանգության բոլոր կանոնները:

«Բոստան իմ դրեր»

«Լուսնըկի լուսը», «Լուսնակը նորել է»

«Էրթանք սարերը սեյրան»