Կոմիտասյան օրեր 5-6 տարեկաններ

Ժամանակահատված`սեպտեմբերի 23-հոկտեմբերի 15

Նպատակը՝

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
  • Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի  նկատմամբ

Ուսուցանվող երգերը

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար: