Համբարձման ծեսն ընտանիքներում/ համագործաքցային նախագիծ քոլեջի հետ

20170529_121106

Արևելյան դպրոց 6 տարեկաններ,  1-5-րդ դասարանների սովորողներ, ընտանեկան նախագիծ. 11.05 — 22.05

Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  նախագծով՝ Համբարձման ծիսական, ազգային երգերի ուսուցում

Մայիսի 21-ին Համբարձման ծեսն է: Առաջարկում եմ իրականացնել առցանց ծես, որի համար հարկավոր է.

Պատրաստել Համբարձման ծաղկեպսակ — ծաղիկներ կարող եք հավաքել քաղաքի մայթերին կից կանաչ տարածության մեջ աճող ծաղիկներից, որոնց գլխիկները թեկուզ մեծ չեն, բայց հարմար են ծաղկեպսակ հյուսելու համար:

Պատրաստել Վիճակի՝ Արուսի, Ծաղկամոր տիկնիկ — ինչպիսի տեսք կունենա այն՝ կախված է ձեր երևակայությունից: Ուշադիր կարդացեք  Համբարձման ծիսական արարողակարգը , դիտեք տեսաֆիլմերը, որտեղ պարտադիր կտեսնեք ծիսական տիկնիկին: Ինչպես և ինչից կցանկանաք պատրաստել՝ ընտրությունը ձերն է:

Համբարձման ծեսի իրականացված նմուշներ կան Համբարձման ծիսական նախագծի ներքևի հատվածում: Ուսումնասիրել ծեսը, ծիսական գործողությունները, ծիսական պարագաները: Միասին պատրաստենք Ծաղկամոր՝ Արուսի տիկնիկ, առցանց իրականացնենք Համբարձման ծես՝ յուրաքանչյուրն իր ընտրած վայրում, ընտանեկան միջավայրում:

Երբ պատրաստ կլինեք, միասին առցանց կիրականացնենք ծեսը: Կարծում եմ՝ շատ լավ կլինի և կիրականացվի գովքերով, բարեմաղթանքներով, երգ ու խինդով: Չզրկենք մեզ  այդ գեղեցիկ տոնն իրագործելու հնարավորությունից:

Առցանց գործընթացը տեսանկարահանել:

Համբարձման ծիսական, ազգային երգեր

1. Վիճակի երգ
2. Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
3. Այ արևը
4. Զըմփիկ, զըմփիկ
5. Փափուռի