Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն. «Սասնա ծռեր», փառատոնի ընտանեկան միջավայրը, շրջակա միջավայրը նախագծի շրջանակներում՝
Նախագիծ՝ Դավթի ամուսնությունը
Նպատակ
Էպոսի հանրայնացում
Խնդիրներ
- բանավոր նյութի ուսումնասիրում
- էպոսագետների խորհրդատվություն՝ սեմինար, նյութի մասնագիտական քննարկում
- երաժշտական նյութի ընտրություն
- աշխատանքային խմբի ստեղծում, աշխատանքի բաժանում
- սցենարի ստեղծում
- աշխատանք կատարող անհատների, խմբերի հետ
Ընթացք
- ուսումնասիրել «Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական ավանդապատում, ճյուղ Երրորդ, «Դավիթ և Խանդուտ», «Դավթի ամուսնությունը» մասը
- առանձնացնել այն հատվածները, որոնց վրա պետք է կառուցվի «Դավթի ամուսնությունը»
- կազմել հարսանեկան, էպիկական երգերի ցանկ, որը կազմված կլինի ինչպես առկա, այնպես էլ նոր երգացանկից
- առանձնացնել այն հատվածները, որոնք, համադրվելով հայտնի էպիկական ասերգերի հետ, կդառնան նոր ասերգեր
- կազմել աշխատանքային խումբ, որը կկատարի երաժշտական նյութի ընտրություն, ուսուցում, տարածում
- համագործակցել կրթահամալիրի գործիքային և վոկալ երաժշտախմբերի, անհատ կատարողների հետ
- կազմակերպել էպոսագետների առցանց խորհրդատվություն՝ սեմինար պարապմունք, հարցազրույց
- ստեղծված նյութերով երաժշտական աշխատանքային խումբը ստեղծում է «Դավթի հարսանիքը» էպիկական ազգային հարսանիքի սցենարը
Էպիկական հարսանիքի ուղեցույց կառուցվածքը
- էպոսից ընթերցանություն
- երաժշտական ներկայացում
- ազգային պար
- տեխնոլոգիա
- մարմնակրթություն՝ ազգային ուժային, այլ խաղեր
Էպիկական հարսանիքի իրականացումը
- Էպոսից ընտրված հատվածների ընթերցանություն, էսսեներ
- Ընտրված հատվածներին համապատասխան՝ երաժշտական ներկայացում (մեկ հարսանեկան, մեկ ազգային)
- Ազգային պար
- Վիրտուալ պատկերասրահի ստեղծում՝ էպիկական կերպարներով
- Էպոսային կերպարներով մարմնակրթություն՝ ազգային ուժային, այլ խաղեր
Արդյունք
- նոր երգերի տեսագրություն, ձայնագրություն
- ազգային պարերի ուսումնական տեսադասեր
- ազգային խաղերի տեսադասեր
Նյութեր
Արթուր Շահնազարյան՝ «Սասունցի Դավիթ» էթնո — օպերա, հայկական էպոս
Վիպերգ
Վիպաքնարական
Հատված «Կարոս խաչ» վիպերգից
«Դառնամ, զօղորմին տի տամ» ասերգ հատվածը