Day: 19.04.2020
Երեկոյան ժամերգություն

Օր՝ ապրիլի 24
ժամ՝ 18.00-20.00
Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, գործընկերներ, այլք
Մասնակցության ուղղություններ․
- պատարագի հատվածների, շարականների անհատական-ընտանեկան կատարումներ
- աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների ընթերցումներ
- հոգևոր թեմայով գործիքային կատարումներ
- հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ
Նախագիծ. Երգեր, գույներ, ազդեցություններ ապրիլի 20-ից — 30-ը
Նպատակը՝ լսել Համբարձման ծիսական երգեր և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով և ստանալ հետաքրքիր նկարներ, կտավներ, դիմանկարներ և այլն…
Խնդիրները`
- Լսել և զգալ երաժշտությունը
- Ընտրել գույներ զգացածը նկարելու համար
- Ճիշտ աշխատել ներկերով, վրձիններով
- Անուն դնել ստացված նկարին
- Պատմել նկարի մասին
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 5(6) տարեկաններ, 1-ին դասարանների սովորողներ
Նկարագրությունը՝
Սովորողները տունը վերածում են արվեստանոց-լաբորատորիայի։ Սովորողը ունկնդրում է երաժշտությունը- Համբարձման ծիսական երգերը , ապա սկսում է նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո յուրաքանչյուր սովորող իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։ Ընթացքը ծնողը նկարահանում է և տեղադրում է իր You Tub-յան էջում, հղումը ուղարկում է իմ էլ․ հասցեին՝ Marine@mskh.am կամ դասվարներին:
Արդյունքը՝ բոլոր նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգներում և իմ բլոգում