Նախագիծ. Այլընտրանքային երաժշտաթատերական ներկայացում

Նպատակ

  • ընտանեկան կրթության կազմակերպում
  • ընտանեկան երաժշտաթատերական ներկայացում
  • մասնակիցների մտածողության զարգացում

 Խնդիրներ

  • ուսումնասիրել տարբեր երաժշտական ներկայացումներ
  • ռիթմ-ձայնը լսելու և վերարտադրելու կարողությունը զարգացնել
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • երաժշտություն շարժում միմյանց լսելու, լրացնելու կարողություն 

Արդյունք

  • նոր հետաքրքիր իրերով բեմականացումներ
  • ձևավորված երաժշտական ճաշակ
  • ընտանեկան  ռիթմիկ երգային և պարային շարժումների տիրապետում
  • թատերական համարների բեմադրությամբ՝ ընտանեկան թատրոնի ստեղծում

 Ախատանքի կազմակերպման ձևը

  • անհատական, խմբային աշխատանքներ

Ընթացքը

Սովորողների հետ ուսումնասիրում ենք  տարբեր երաժշտական բեմականացումներ, ընտրում ենք ամենահետաքրքիրները և կատարում:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Շարունակական

Արդյունքների ստացված ձևեր

  • աշխատանքների ընթացքը լուսաբանող տեսանյութեր
  • նկարահանումներ

Ուսումնական ժամերգություն-ֆլեշմոբ

Ուսումնական ժամերգություն նախագծով  ֆլեշմոբ

 

Օր՝ ապրիլի 17

ժամ՝ 17.00-21.00

Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, գործընկերներ, այլք

Ֆլեշմոբի մասնակցության ուղղություններ․

  •  պատարագի հատվածների, շարականների անհատական-ընտանեկան կատարումներ
  • աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների  ընթերցումներ
  • հոգևոր թեմայով գործիքային կատարումներ
  • հոգևոր զրույցներ