Հեռավար-առցանց. Ապրիլի 6-ից -10ը սովորողների ուղեցույց

1-5-րդ դասարաններ

Զատկական երգերի ընտանեկան ֆլեշմոբ — ը հետևյալ նախագծով շարունակվում է ապրիլի 6-ից — 10ը:

Այս շաբաթվա երգերն են՝  1. Օր պար, ճոր պար

2. Ծառ ծաղկեցավ

3. Նոր ծաղիկ

Նոր ծաղիկ պայծառ ցուցավ,

Այսօր ի նոր գերեզմանեն:

Երևյալ լույս հարության,

Ավետիս:

Ցանկալի է նախագծին մասնակցել խաղով, պարով ընտանիքի անդամների հետ:

Նախակրթարան

5(6) տարեկաններ

 

Նախագիծ. Զատկական խաղեր, ձվախաղեր և ասիկներն ընտանիքում — 5(6) տարեկաններ և նախակրթարան

barov-ekar-a՜y-zatik-du-mi-hat-es-a՜y-zatik-9746

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ձութաքցնոցի

Որևէ մեկը պետք է թաքցնի զատկական ձվերը խոտերի մեջ, մյուս մասնակիցները պետք է փորձեն գտնեն թաքցրած ձվերը։ Ով կգտնի, նա՝ կհաղթի։

Տեսադաս ՝ ձվախաղերի մասին

 

Ասիկներ

  1. Կարմիր արև քեզ, ախպեր,
    Աստծու բարև քեզ, ախպեր:

2. Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

3. Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

5. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
6. Զատիկն առանց ձվի չի լինի:
7. Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
8. Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

9. Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մ ոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց: