Մարտի 16-20-ը հեռավար ուսուցման ամփոփումներ

90238954_240903333743371_2417408310895443968_n

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսուցումը Հայաստանի Հանրապետությունում դարձավ հեռավար։ Սակայն «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» իր «Հեղինակային կրթական ծրագրի» շնորհիվ   առանց խուճապահար լինելու կարողացավ անցնել հեռավար ուսուցման: Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող հեշտությամբ է աշխատում հեռավար հարթակում, քանի-որ նրանք ի սկզբանե տիրապետում են տարբեր մեդիահմտությունների,  կարողանում են առանց որևէ խնդրի, ազատ աշխատել ուսումնական գործիքներով և հարկ եղած դեպքում կապ հաստատել ուսուցիչների հետ և ստանալ իրենց հուզող հարցերին հստակ պատասխան:

Առցանց ուսուցումը հետաքրքիր և արդյունավետ ծրագիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում ևս աստիճանաբար արդի է դառնում այս ձևաչափով աշխատանքը: Սովորողը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր առարկա ունի իր կարևորությունն ու դերը ուսուցման ընթացքում: Հեռավար ուսուցումը խթանում է սովորողի բնականոն ուսուցման ընթացքը:  Նյութի տեսանկարահանումը սովորողի մոտ ձևավորում է պատասխանատվության զգացում, զարգացնում  մեդիահմտությունները, լեզվամտածողությունը, ձերբազատում հնարավոր բարդույթներից:

Թեև նախընտրելի է ֆիզիկական միջավայրում սովորողի կրթուոթյուն ստանալու տարբերակը, սակայն ֆորսմաժորային իրավիճակներում հեռավար ուսուցումը ամենաարդյունավետ տարբերակն է:  

Հեռավար ուսուցման առավելություններից  է նաև այն, որ ծնողը հնարավորություն է ունենում ականատեսը լինելու, ներսից տեսնելու, ընկալելու և գիտակցելու ուսուցման ողջ գործընթացը:

Փորձ՝ ցավոք առցանց երգուսուցումը այնքան էլ արդյունավետ չէր: Հեռավար ուսուցման ընթացքում ձայներն անհավասար են լսվում, ուստի միասնական երգեցողությունը անհնարին է դառնում: Երաժշտություն առարկայի պարագայում  տեսադասը կարող է  լինել արդյունավետ բացառապես երգի բովանդակությունը մեկնաբանելու, բացատրելու և ուսուցանելու նպատակով:
Կարծում եմ մեր ընտրած մեթոդները՝ ձայնադարանի, տեսադասի, խաղերի, ֆլեշմոբերի և ունկնդրման տեսքով իրականացնելն ամենահաջողվածն են:

Ստորև ներկայացնում եմ հեռավար շաբաթվա աշխատանքները:

2-4 տարեկաններ

Երաժշտական առցանց պարապմունք

Հակաբացիլ երաժշտական ֆլեշմոբը ընտանիքում

Երաժշտությունը որպես հակավիրուս

Զատկական  Ծիսական երգերն ընտանիքներում

«Մարտիկ» ստուգատես․Իմ շրխկանը

Օրը՝ 26.03.2020թ.cof

Վայրը՝  Տանը, ընտանիքում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Սովորողները ընտանիքում կստեղծեն իրենց շրխկան գործիքը

Նախագծի պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Էլմիրա Մարգարյան

Խնդիրները՝

  • Ընտանիքի անդամներին ներգրավել տեխնոլոգիական գործունեության մեջ
  • Զարգացնել սովորողների երևակայական հմտությունները
  • Զարգացնել  երաժշտական լսողության զարգացումը

Անհրաժեշտ նյութերը՝ տարբեր շշեր, խցաններ, տաք սոսինձ, գունավոր ֆետրեր, հատիկեղեն՝ լոբի, սիսեռ, ոսպ, բրինձ ընկույզ, թելեր։

 

Նկարագրությունը՝

Յուրաքանչյուր սովորող  ծնողի  օգնությամբ համացանցից ընտրում է, թե ինչպիսի շրխկան է ուզում պատրաստել, ինչ տեսք պետք է ունենա այն։ Պատրաստում է անհրաժեշտ նյութերը։ Ծնողի օգնությամբ փորձում է պատրաստել։ Արդեն պատրաստի շրխկանով փորձում է որևէ ռիթմիկ երաժշտական համար ներկայացնել։ Ընտանիքի անդամները նույնպես մասնակից են դառնում։ Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում։