Կ. Օրբելյան — Դու գալիս ես

Դու քայլում ես, դու փայլում ես ու նազում

Ինձ այրում ես հոնքերիդ խաղով,

Ասա ում ես, ասա ում ես երազում

Ում ես կանչում ծիծաղով:

Երբ նայում ես` հմայում ես քո լույսով,

Լուսաբաց ես, գարնան լուսաբաց,

Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով,

Քո աչքերով եմ գերված:

Կրկ.

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս արևոտ,

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ:

 

Ինձ տեսնում ես՝ շատացնում ես նազերդ

Քո աչքերում արևն է շողում,

Դու նայում ես ու շոյում ես մազերդ,

Աղբյուրի պես ծիծաղում:

Ես չգիտեմ, թե որտեղից դու եկար,

Կանաչ գարնան ծիծեռնակի պես,

Դու չկայիր՝ իմ սրտի մեջ սեր չկար,

Գարնան ճամփին տեսա քեզ:

 

Կրկ.

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս արևոտ,

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s