Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում»

unnamed

Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում»

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Տարիքային խումբ, մասնակիցներ

Արևելյան դպրոցի սովորողներ 1-5րդ դաս.,  5-6 տարեկաններ, նախակրթարանի սաներ

Աշխատանքի ժամանակացույց

Փետրվարի 10 — փետրվարի 28

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Ազգային ծիսական խաղերն ուղեկցել ազգային պարեղանակներով, որոնց համապատասխան պարերը կկատարվեն «թամաշա» անողների կողմից: Կատարել կատակ-պարեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով:

Համագործակցում են մայրենի լեզվի, երաժշտության, պարի, ձեռարվեստի դասավանդողները, կազմակերպիչը:

Արդյունք

Սովորողները, սաները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:

P.S.  Ներկայացնում եմ Բարեկենդանի նյութեր

Տեսադաս. Բարեկենդանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Բարեկենդանը Քոլեջի Նախադպրոցական բաժնում

Բարեկենդանը Շիրակի մարզի Ազատան գյուղում

Բարեկենդանը Քոլեջում 

Բարեկենդանը Հարավային դպրոցում

Բարեկենդանի խաղերը Հյուսիսային դպրոցում

Բուն Բարեկենդանը Քոլեջում

Ձեզ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ

Բարեկենդանի Մենծ — Պապուկը

Բարեկենդանի նյութեր

Նյութի աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s