Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր: Այս անգամ Արևելքի 5-6 տարեկանները ձեզ են ներկայացնում Բարեկենդանի ծիսախաղերը, երգերը, պարերը:
Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր: Այս անգամ Արևելքի 5-6 տարեկանները ձեզ են ներկայացնում Բարեկենդանի ծիսախաղերը, երգերը, պարերը:
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, պարերի, երգերի, զվարճահանդեսների և ուրախության երկու շաբաթ:
Բարեկենդանի ժամանակ շատ էին կազմակերպվում խաղեր։ Տոնի անբաժան մասնիկները կազմում ազգային խաղերը։Այսօր մեր մեծիկները խաղացին 《Աքլորակռիվ》,《Գոմշակռիվ》և 《Ճոպան》։
Լիլի՜թ, սիրելիս… քեզ կարելի է և պետք է անվերջ լսել, սովորել, վերլուծել և արժևորել։
«Բարեկենդանի ծեսը նախակրթարանում, Արևելյան դպրոցում» նախագծով փետրվարի 28-ին, ժամը 11:30-ին հրավիրում ենք Արևելյան լանջեր՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի ծիսական տոնակատարությանը՝ խաղերով, երգերով, պարերով և խենթ տրամադրությամբ: Ներկայանալ դիմակներով:
Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տյառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:
Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։
Ցատկում էին խարույկի վրայով, իսկ առաջացած մոխիրը լցնում էին ծառերի և ծաղիկների արմատներին` հույս ունենալով, որ տարին բերքառատ ու լիքը կլինի:
Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում
Փետրվարի 14-ին, ժամը 11.00-ին Արևելյան լանջերում իրականացվում է Տեառնընդառաջի (Տրնդեզ) ծիսական տոնակատարություն՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում և 2-4 տարեկանների խմբում,
Ժամը 12.00-ին Արևելյան դպրոցի սովորողներ:
Ծրագրում
Սիրով սպասում ենք:
Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:
Խնդիր
Աշխատանքի ժամանակացույց
Հունվարի 8 — փետրվարի 14
Ընթացք
Ուսումնասիրել Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:
Արդյունք
Սովորողները
Երգացանկ
Ազգային պարերգեր՝ Ախչի քո անուն ասա, Ծառի տակին կար կանեմ, Նանարի նա, Ախ լոթի Մարան, էրնեկ ես ծառ եղնեյի
Պարեր՝ Բուլուլ, Շորոր, Թամզարա:
Հայկական ավանդական խաղեր՝ Իվետա Ջանազյան և ընկերներ
Աքլորակռիվ, Աղջիկ փախցնոցի, պարան ձգոցի, հավալա…