Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն ե երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում: