Այսօր Արևելքի նախակրթարանի մեծիկներով և ավելի մեծիկներով , Բանգլադեշյան քայլարշավ արեցինք դեպի Ագարակ ։
Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: Ըստ ավանդության՝ հնում հաց թխելը հայ կանանց մենաշնորհն էր; Հայկական լավաշը խորհրդանշում է հայ ժողովրդի կյանքն ու իմաստեւթյունը: Շատ երգեր, բանաստեղծություններ ու ավանդազրույցներ են նվիրվել լավաշին, հետեւաբար կարող ենք հպարտությամբ համարել, որ այն Հայաստանի սրբապատկերներից մեկն է:
Կոմիտասյան մաքրամաքուր երգեցողության ներքո գովեցին մե՛ր ձիուկներին…
Իսկ վերջում համտեսեցինք մեր խոհարար տիկին Մարիետայի պատրաստած լոշիկները: