«Խաղողածես» ուսումնական նախագիծ, ամփոփում

Այսպիսի  «Խաղողածես» կարող եք տեսնել միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Իսկական իմացումի հրճվանք։ Արևելյան դպրոցի հինգ տարեկանները մեծ ոգևորությամբ էին սպասում այս ծեսին։ Խմբում նախապես տեսակավորեցինք խաղողը և քայլքով հասանք մեր Քոլեջի Հնձանի մոտ։ Այնտեղ մեզ էին սպասում Քոլեջի հինգ տարեկանները։ Միասին երգեցինք, ազգային խաղեր խաղացինք, խաղողը առանձնացրեցինք , իսկ վերջում սկսեցինք ճզմել։ Ինչ հավե՜ս էր։ Գինի ենք պատրաստում մեր իսկ ձեռքերով։

Տեսանյութը՝ Էլմիրա Մարգարյանի