Օրը՝ հոկտեմբերի 23
Ժամը՝ 12:00-13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ Հնձանի մոտ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Քոլեջի 5 տարեկաններ,երաժշտության ուսուցիչներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ,դասվարներ, դասվարի օգնականներ։
Նպատակը և խնդիրները՝
- Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
- խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:
Մեդիագործիքներ՝
- հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Նախագիծը՝
- 12։00 13։30 -Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։ Խաղում է դաստիարակների խումբը, որից հետո՝
- ծիսական արարողություն` խաղողագովք, խաղողօրհնեք,
- ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա»,
- խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը» շարք: Այդ ընթացքում սովորողների մի խումբը խաղողը առանձնացնում է ողկույզից և ոտքերով, ձեռքերով հնձանի վրա ճզմում։ Լսվում են քաղցր երգեցիկ ձայներ, ծիծաղ, խաղողի ճպճպոց-ճռճռոց, և ճզմած խաղողի հյութը ուղարկում ենք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինի:
Նախապատրաստական փուլ.
- գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
- քայլարշավ դեպի Քոլեջ,
- ռադիոնյութերի ստեղծում
- ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։
Ակնկալվող արդյունքներ՝
- Խաղողածեսի իրականացում 5 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սովորողների,դասվարների, ծնողների, դպրոցի ղեկավարների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղողածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:
Խորհրդատու՝ Մարինե Մկրտչյան
Համակարգող՝ Անահիտ Գրիգորյան,Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան, Էդիտա Ղալաչյան։
Աղբյուրը՝ Նելի Արղությանի ուումնական բլոգ