«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Օրը՝  հոկտեմբերի 23

Ժամը՝ 12:00-13:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ Հնձանի մոտ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան

ՄասնակիցներԱրևելյան դպրոցի 5 տարեկաններ,  Քոլեջի 5 տարեկաններ,երաժշտության ուսուցիչներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ,դասվարներ, դասվարի օգնականներ։

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
  • խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Նախագիծը՝

  • 12։00 13։30  -Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։ Խաղում է դաստիարակների խումբը, որից հետո՝
  • ծիսական արարողություն` խաղողագովք, խաղողօրհնեք,
  • ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա»,
  • խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը» շարք: Այդ ընթացքում սովորողների  մի խումբը խաղողը առանձնացնում է ողկույզից և ոտքերով, ձեռքերով հնձանի վրա ճզմում։ Լսվում են քաղցր երգեցիկ ձայներ, ծիծաղ, խաղողի ճպճպոց-ճռճռոց, և ճզմած խաղողի հյութը ուղարկում ենք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինի:

 

Նախապատրաստական փուլ.

  • գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
  • քայլարշավ դեպի Քոլեջ,
  • ռադիոնյութերի ստեղծում
  • ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։

Ակնկալվող արդյունքներ՝

  • Խաղողածեսի իրականացում 5  տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սովորողների,դասվարների, ծնողների, դպրոցի ղեկավարների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղողածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Խորհրդատու՝ Մարինե Մկրտչյան

Համակարգող՝ Անահիտ Գրիգորյան,Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան, Էդիտա Ղալաչյան։

Աղբյուրը՝ Նելի Արղությանի ուումնական բլոգ