«Կոմիտասի գրառած ազգային երգերի կատարում/ համագործակցություն Արևելյան դպրոց և Քոլեջ» նախագիծ

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագծով Կոմիտասի գրառած ազգային երգերի կատարում Արևելյան դպրոցում, Քոլեջում

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

4 — 5-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Հոկտեմբեր — նոյեմբեր ամիսներ, ներկայացվում է նոյեմբերի 4-15-ը

Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • ազգային մշակույթի յուրացում
  • ազգային մշակութային արժեքների պահպանում, տարածում

Խնդիրները

  • սովորողներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • Նյութի ընտրություն

Կոմիտասի հատորներից ազգային երգերի, պարերգերի ընտրություն, վերականգնում

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • ընտրած երգերի ուսուցում, կատարում
  • ստեղծված ձայնագրությունների ունկնդրում
  • երգերի կատարում առավոտյան ընդհանուր պարապմունքներին

Սովորողը  

կիմանա Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը

կլինի Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող

կկարողանա երգել և տարածել Կոմիտասի գրառած ազգային երգերը

Արդյունքներ

Ուսուցանված ստեղծագործությունները կատարվում են առավոտյան ընդհանուր պարապմունքներին, դրանք կկազմեն հակաբացիլ Կոմիտաս   նախագծի, ազգային օպերայի լիբրետոյի բաղադրիչները: «Նախագծային ուսուցման ստուգատեսի, Սեբաստացու օրերին, կրթահամալիրի 30 ամյակին՝ նոյեմբերի 11 — 15-ը երգչախմբերը  ներկայանում են իրենց կատարումներով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s