Ուրբաթ պարապմունք — Հուռիով ծիտը, ծտով հարսանիք

Անբան Հուռի

 Կոմիտասի երաժշտության տակ սարհ են գալիս  Արևելյան դպրոցի  խմբերը:

Լինում է, չի լինում – պատմողական

Լինում է, չի լինու՞մ – հարց տալով

Լինում է չի լինում —  հաստատելով

Բոլորը  միասին- Մի՜՜՜՜ գյուղ:

Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:

Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում:

Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում  Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:

Հուռիի մայրեր- Ջաղչի դռնով ես անցա (շարունակությունը միանում են բոլորով:

Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Խմբով հորանջում են բարձր ձայնով:

Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու բոլորով երգում են:

Հուռիներ-

Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է

Բամբակը կորիզոտ է,

Մաստակ պիտի որ ծամեմ

Կտերը տիտիկ անեմ:

Անցնողին մտիկ անեմ,

Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ- ընթերցում:

Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:

Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիս:

Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:

Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:

Խումբ- Մի խոսքո՜վ

Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի:

Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում:

Տղաների մի խումբ  ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են

Խումբ- Վա՜հ

.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց, քարացած կանգնում են: Մայրերը կոտրատվում են

Երգ –Քելե, քելե  նազ մի անի Հուռի ջան:

Հեծյալներ- Մեր ուզածնել հենց սա է, որ կա

Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:

Խումբը

երգային ծիծաղում է

Խումբ-  Հա, հա, հա, հա, հա՜

Հի, հի, հի, հի, հի՜

Հո, հո, հո, հո, հո՜.

Հի, հի, հի- հա, հա, հա

Հո, հո, հո- հի, հի, հի

Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜

Երգ —  Այլիհո / պար

Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜

Երգ —  Պսակ պսակ

Խումբ- Հարսանիքի ամենաթեժ պահին, ներս են մտնում ծտերը (1-ին և 2-րդ սովորողներ)

Ծտերի խմբերը մտնում են ներս՝թևիկները շարժելով: /հագուստի վրա թափվող կտոր, որոնք նման են ծտի թևերին/: Նորից շարունակվում է երաժշտությունը: Նոր խումբը միանում է պարին: Պարն ավարտվում է: Լռություն

Ծտեր-Ի՞նչ եք մոլորվել: Այ, մեր գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:

Երգ —  Ջան գառնուկ

Խումբ- Գնում են, գալիս

Առաջիններ- Մեր գառը տվեք

Խումբ- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք,

Առաջիններ — Չէ, մեր գառը տվեք: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, հարսին կառնենք դուրս կթռչենք:

Խումբ- Հարսին առնում թռչում են: Գնում են գնում, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:

Աշուղի երգ –

Ծտեր- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:

Խումբ- Գնում են գալի աշուղի առաջը կտրում:

Ծտեր- Մեր հարսը մեզ տուր

Աշուղներ- Հարսը գնաց իրենց տուն

Ծիտ- Չէ, մեր հարսը տուր: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, սազիկդ կառնենք դուրս կթռչենք:

Ծտերի պար:

Ծտեր- Ծնգըլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնուկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը

Ծիվ, ծիվ:

Թռռռռ—

Առաջին խումբ- հեքիաթը վերջացա՞վ…
Չէ, ճվերջացա՜՜՜՜՜՜՜՜՜՜վ………………….

Պարերգեր՝ Ալագյազ, Սարեն կուգա, Սև գյուլի:

Երևանյան երգեր

Պարեր՝ Կոմիտաս Շորոր, Բուլուլ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s