— Եկանք, եկանք, այլիհո՜,
-Ինչու՞ եկաք, այլիհո՜,
-Աղջկատեսի, այլիհո՜,
-Աղջիկ չունենք, այլիհո՜,
-Տեսել ենք, տեսել, այլիհո՜,
-Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,
-Ձեր այգու մեջ, այլիհո՜,
-Ի՞նչ էր անում, այլիհո՜:
-Թել էր մանում, այլիհո՜,
-Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,
-Կապույտ լաչակ, այլիհո՜,
-Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,
-Արծաթ գոտի, այլիհո՜,
-Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,
-Կարմիր մաշիկ, այլիհո՜,
-Բա ո՞նց եկաք, այլիհո՜,:
-Պռատ գառով, այլիհո՜,
Պոչատ գառով, այլիհո՜,
Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜: