Անբան Հուռի
Կոմիտասի երաժշտության տակ սարհ են գալիս Արևելյան դպրոցի խմբերը:
Լինում է, չի լինում – պատմողական
Լինում է, չի լինու՞մ – հարց տալով
Լինում է չի լինում — հաստատելով
Բոլորը միասին- Մի՜՜՜՜ գյուղ:
Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:
Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում:
Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:
Հուռիի մայրեր- Ջաղչի դռնով ես անցա (շարունակությունը միանում են բոլորով:
Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:
Խմբով հորանջում են բարձր ձայնով:
Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու բոլորով երգում են:
Հուռիներ-
Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է
Բամբակը կորիզոտ է,
Մաստակ պիտի որ ծամեմ
Կտերը տիտիկ անեմ:
Անցնողին մտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ- ընթերցում:
Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:
Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիս:
Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:
Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:
Խումբ- Մի խոսքո՜վ
Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի:
Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում:
Տղաների մի խումբ ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են
Խումբ- Վա՜հ
.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց, քարացած կանգնում են: Մայրերը կոտրատվում են
Երգ –Քելե, քելե նազ մի անի Հուռի ջան:
Հեծյալներ- Մեր ուզածնել հենց սա է, որ կա
Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:
Խումբը
երգային ծիծաղում է
Խումբ- Հա, հա, հա, հա, հա՜
Հի, հի, հի, հի, հի՜
Հո, հո, հո, հո, հո՜.
Հի, հի, հի- հա, հա, հա
Հո, հո, հո- հի, հի, հի
Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜
Երգ — Այլիհո / պար
Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜
Երգ — Պսակ պսակ
Խումբ- Հարսանիքի ամենաթեժ պահին, ներս են մտնում ծտերը (1-ին և 2-րդ սովորողներ)
Ծտերի խմբերը մտնում են ներս՝թևիկները շարժելով: /հագուստի վրա թափվող կտոր, որոնք նման են ծտի թևերին/: Նորից շարունակվում է երաժշտությունը: Նոր խումբը միանում է պարին: Պարն ավարտվում է: Լռություն
Ծտեր-Ի՞նչ եք մոլորվել: Այ, մեր գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:
Երգ — Ջան գառնուկ
Խումբ- Գնում են, գալիս
Առաջիններ- Մեր գառը տվեք
Խումբ- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք,
Առաջիններ — Չէ, մեր գառը տվեք: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, հարսին կառնենք դուրս կթռչենք:
Խումբ- Հարսին առնում թռչում են: Գնում են գնում, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Աշուղի երգ –
Ծտեր- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:
Խումբ- Գնում են գալի աշուղի առաջը կտրում:
Ծտեր- Մեր հարսը մեզ տուր
Աշուղներ- Հարսը գնաց իրենց տուն
Ծիտ- Չէ, մեր հարսը տուր: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, սազիկդ կառնենք դուրս կթռչենք:
Ծտերի պար:
Ծտեր- Ծնգըլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնուկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը
Ծիվ, ծիվ:
Թռռռռ—
Առաջին խումբ- հեքիաթը վերջացա՞վ…
Չէ, ճվերջացա՜՜՜՜՜՜՜՜՜՜վ………………….
Պարերգեր՝ Ալագյազ, Սարեն կուգա, Սև գյուլի:
Երևանյան երգեր
Պարեր՝ Կոմիտաս Շորոր, Բուլուլ: