Օրը՝ 26.09.2019
Ժամը՝ 11։00֊12։00
Անցկացման վայրերը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջ
Նպատակը՝ լսել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով
Խնդիրները`
- Լսել և զգալ երաժշտությունը
- Ընտրել գույներ զգացածը նկարելու համար
- Ճիշտ աշխատել ներկերով, վրձիններով
- Անուն դնել ստացված նկարին
- Պատմել նկարի մասին
- Դիտել ընկերների աշխատանքները
Նկարագրությունը՝
Սովորողները նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Սովորողները ունկնդրում եմ երաժշտությունը, ապա սկսում են նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ):
Աշխատանքի ավարտից հետո յուրաքանչյուր սովորող իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։
Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։
Սովորողները դիտում են միմյանց նկարները։
Ավարտին հավաքում աշխատանքային պարագաները։
Դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում՝ կցելով աշխատանքի ընթացքում հնչած երաժշտությունը: Հետո միասին դիտում են ֆիլմը, արձագանքում։
Մասնակիցները՝
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան, Մարինե Ոսկանյան