Կոմիտասյան օրերին ընդառաջ

Այսօր Արևելյան դպրոցի հինգ տարեկանների խմբում իսկական իրարանցում էր։Կոմիտասյան օրերին ընդառաջ մեզ հյուր էր եկել մեր խմբի սովորող Մուշեղ Վարդանյանի մայրը՝ Նելլի Վարդանյանը, ով աշխատում է  Երևանի Պետական Կամերային Երգչախմբում։ Միասին երգեցինք իսկ հետո ունկնդրեցինք Նելլիի ձայնի գեղեցիկ ելևեջները։ Շնորհակալ ենք գեղեցիկ օրվա համար։