Ծիսական օրացույց Սյուզի Մարգարյանի բլոգից
Month: Օգոստոսի 2019
Սեպտեմբերի 2-6-ի առավոտյան ընդհանուր պարապմունք
Սեպտեմբերի 2, երկուշաբթի, 09:00-09:30
- Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
- Պարատուն
- Կրթական շքերթ — Կոմիտաս՝ Արևների շարք, Կաքավի երգը
- Պարերգեր՝ Սև ա չոբանի շունը, Առնեմ երթամ իմ յարը
- Մարմնամարզություն
Սեպտեմբերի 3, երեքշաբթի, 09:00-09:30
- Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
- Պարատուն
- Կոմիտաս՝ Հայր մեր
- Կրթական շքերթ — Կոմիտաս՝ Արևների շարք, Կաքավի երգը, Մեղվի երգը
- Պարերգ՝ Ախ լոթի Մարան
- Տիկնիկների պար
Սեպտեմբերի 4, չորեքշաբթի, 09:00-09:30
- Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
- Պարատուն
- Կոմիտաս՝ Առավոտ լուսո
- Կրթական շքերթ — Կոմիտաս՝ Արևների շարք, Կաքավի երգը, Մեղվի երգը
- Պարերգ՝ Սև գյուլի
- Պար՝ Շրխկան
Սեպտեմբերի 5, հինգշաբթի, 09:00-09:30
- Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
- Պարատուն
- Կոմիտաս՝ Հայր մեր
- Եկմալյան՝ Քրիստոս ի մեջ
- Կոմիտաս՝ Փայտե ձիուկ, Այբ, Բեն, Գիմ
- Պարերգ՝ Սուրբ Կարապետ
- Մարմնամարզություն
Սեպտեմբերի 6, ուրբաթ, 09:00-09:30
- Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
- Պարատուն
- Կոմիտաս՝ Առավոտ լուսո
- Եկմալյան՝ Սուրբ Աստված
- Կոմիտաս՝ Լորիկ, Սոնա յար, Այլի հո
- Պարերգ՝ Սև գյուլի
- Հեյ, ջան Երևան
- Մարմնամարզություն
«Կոմիտաս 150». «Սովորող — սովորեցնող» նախագիծ
Սեպտեմբերի 27-ին «Սովորող – սովորեցնող» նախագծով Քոլեջի և Արևելյան դպրոցի սովորողների միասնական տոնախմբություն Քոլեջի ներքին բակում
«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծով՝ Կոմիտասի գրառած, վերականգնված, մշակած երգերի ուսուցում, կատարում, տարածում:
Նպատակ
Երաժշտական ճաշակի ձևավորում՝ Կոմիտասի փոխանցած ազգային մշակույթի միջոցով:
Խնդիրներ
- երգացանկի ընտրություն
- Քոլեջի ուսանողների հետ Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներին երգերի ներկայացում,
- Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ Քոլեջի ուսանողներին իրենց երգացանկի երգերի ներկայացում
- երկուստեք կողմերի երգերի ուսուցում, կատարում
- ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին ուսուցանված երգերի կատարում, տարածում
Մասնակիցներ
Քոլեջի ուսանողներ, Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ
Ընթացք
Ուսանողները իրենց երաժշտության մասնագետի հետ ներկայացնում են նախագծի երգերը, դպրոց-պարտեզի երաժշտության դասավանդողը միանում է ուսուցման գործընթացին: Համատեղ ուսուցման արդյունքում սովորողները կարողանում են ճիշտ ընկալել երգերի ինչպես տեքստի, այնպես էլ՝ մեղեդու կառույցը, կատարել երգերի բնույթին համապատասխան, մաքուր ինտոնացիայով: Երգերի կատարումն ուղեկցել Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի բանաստեղծությունների հատվածներով: Երգերը, բանաստեղծությունները կատարվում են ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթին, և այլն:
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Աշխատանքը կատարվում է փուլերով.
- Քոլեջի ուսանողները երեքշաբթի և հինգշաբթի օրերին Արևելյան դպրոցում կազմակերպում են ընտրած երգերի ուսուցում
- սեպտեմբերի 24-ին Արևելյան դպրոցում միացյալ փորձում են կատարել բոլոր երգերը
- սեպտեմբերի 27-ին Քոլեջի և Արևելյան դպրոցի լանջերին Կոմիտասի 150ամյակի տոնախմբությունն է իրականացվում՝ մասնակից դարձնելով կրթահամալիրի դպրոցների սովորողների խմբերին, դասավանդողներին
Արդյունք
կատարումները տեսագրվում, ձայնագրվում և տարածվում են համացանցի, կրթահամալիրի ենթակայքերի, գլխավոր կայքի միջոցով
Սովորողները
կլինեն Կոմիտասի գրառած, մշակած երգերը կատարող, փոխանցող, տարածող:
Օգոստոսի 30 -ի առավոտյան ընդհանուր պարապմունք
Վայրը՝ Արևելյան դպրոց
Ժամը՝ 9:00-9:20
-
Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան
-
Ազգային պարեր՝ Թամզարա, Կոմիտասի Շորոր, Էջմիածին
-
Երգեր՝ Կոմիտաս Արևների շարք, Կաքավի երգը
-
Է․ Հովհաննիսյան — Էրեբունի Երևան