Արևելքում շաբաթվա սկիզբը սկսվեց ակտիվ և խոստումնալի։ Չնայած նրան, որ ճամբարականները միայն կրթահամալիրի սովորողներ չեն և ունենք այլ ուսումնական հաստատություններից ճամբարականներ, բայց մեզ ոչինչ չխանգարեց, որ մենք մեկ օրվա ընթացքում հասցնենք սովորել իտալերեն լեզվով երգ և իտալերեն հաշվել։
Այս օրերին կրթահամալիրում տեղի է ունենում կարևորագույն և բուռն իրադարձություն՝ քանդակագործության միջազգային փառատոն, որին մասնակցում են 7 պետությունների քանդակագործներ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Արցախից և Հայաստանից։
Հուլիսի 9-ին ճամբարականները իրենց գունեղ և կենսախինդ մասնակցությամբ իտալերեն երգով ելույթ ունեցան քանդակագործության միջազգային փառատոնի բացման արարողությանը։
Քանդակների հրավառություն Բզեզ ռադիոյի եթերում