Երկնից գետնից սուրբ զորությունով,
Այն ծառըն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ,
Կանաչ ու կարմիր։
Էջմիածնա սուրբ զորությունով,
Այն ծառըն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ,
Կանաչ ու կարմիր։
Երկնից գետնից սուրբ զորությունով,
Այն ծառըն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ,
Կանաչ ու կարմիր։
Էջմիածնա սուրբ զորությունով,
Այն ծառըն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ,
Կանաչ ու կարմիր։
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։