Խնձոր ես ծառի վրա
Քելե, քելե, նազ մի անի, Հուռի ջան
Ծաղիկ ես սարի վրա,
Ելի, ելի հագի կապի Հուռի ջան:
Անուշ տաղ ասող սոխակ,
Քելե, քելե, նազ մի անի, Հուռի ջան
Կայնել ես քարի վրա,
Ելի, ելի, հագի-կապի Հուռի ջան:
Արևն առավ գերանին,
Շողը գցեց մերանին,
Զույգ աղունիկ դուրս թըռան,
Կանաչ խոտը բերանին: