Մեր տանը դեմ՝ հասած գարի,
Քանի քաղեմ՝ հովը տանի,
Երկու կաքավ մեջ կը բանի՝
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Քովի արտը՝ հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Մեր ամբարներ պիտի լեցվին՝
Հատիկներով ոսկի նորեն:
Մեր տանը դեմ՝ հասած գարի,
Քանի քաղեմ՝ հովը տանի,
Երկու կաքավ մեջ կը բանի՝
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Քովի արտը՝ հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Մեր ամբարներ պիտի լեցվին՝
Հատիկներով ոսկի նորեն: