Ջան Գառնուկ

Կապեմ վզիդ զընգ-զանգակ,

Դե հե, զընգը, զընգը,

Դե հե, ջան,

Օրը տաք է, արեգակ,

Դե հե, զընգը, զընգը,

Ջան գառնուկ։

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն օլօրել են,

Կթափվի մարմար քարեն՝

Կաթ-կաթ ծորել են։

 

Դաշտը բոլոր կանաչ խոտ,

Դե հե զընգը զընգը,

Դե հե, ջան,

Արի տանեմ քեզ արոտ,

Դե հե, զընգը զընգը,

Դե հե, ջան։

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն օլօրել են,

Կթափվի մարմար քարեն՝

Կաթ-կաթ ծորել են։

Իսկական հարսանիք․ ազգային օպերա

«Ուսումնական հարսանիք» նախագծով  մասնակցություն հունիսի 7,  8 -ի ծիսական հարսանիքին 

Այս նախագծի նպատակն է վերականգնել մեր ազգային հարսանյաց ծեսիավանդույթներըհարմարեցնելով այսօրվա պահանջներին:

Հայկական ավանդական հարսանիքը տևել է յոթ օր և յուրաքանչյուր օրունեցել է իր խորհուրդը:

Մեր ժողովուրդը նորապսակներին անվանել է Արև և Լուսին և այդ ծեսըներկայացրել է որպես Արևի և Լուսնի տիեզերական ամուսնությունըմիաժամանակ նորապսակները համարվել են թագավոր և թագուհիԱյսինքն՝ծեսը համարվել է թագավորի և թագուհու ամուսնությունև նրանքխորհրդանշել են Արևը և Լուսինը

Հունիսի 7-ին Քոլեջի «Խորոտ» ազգագրական համույթը մասնակից է Արևելյան դպրոցի թագավորի հարսանքավորների ծիսական արարողակարգին: 

Թագվորի տանը զարդարում են հարսանյաց Կենաց ծառը` 12 ճյուղերով, վրան՝ մրգեր, քաղցրավենիք, շարոց, ծաղիկներ: 
Կատարվում են՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ»,երգերը, «Էրզրումի շորոր» պարը:

Զարդարում են ազաբբաշու թուրը՝ խնձորներով, կոնֆետներով, կանաչ ժապավենով: Հարսի տանը վրան կապում են կարմիր ժապավեն:
Կատարվում են՝ 

Թագավորի կողմի հարսանքավորները գովքի ծիսական երգերով գովում են նրան և օրհնանքներ հղում:  
Կատարվում են՝ «Թագավոր, ի՞նչ բերեմ քեզ նման», «Ծառս ծաղկեցավ», «Մեր թագվորն էր խաչ» ծիսական երգերը:

Հարսանքավորները փեսային ուղեկցում են Հյուսիսային դպրոց, որտեղ մասնակցում են թագուհու ծիսական տոնակատարությանը, իսկ հետո՝ Մարմարյա սրահի տոնակատարությանը: Համույթից փոքր խումբ մեկնում է Արատես՝ մասնակցելու այնտեղի ծիսական հարսանեկան տոնակատարությանը:

Նախօրոք բոլոր անդամները ծանոթանում են հարսանեկան ծիսակարգին, սովորում բոլոր ծիսական երգերը, ազգային պարերգերը, պարերը: 

Ազգագրական միավորող նախագիծ․ ուսուցման ծիսականացում

Ազգային Օպերա

Անբան Հուռի

 Սրահը դատարկ է: Երեք դասարանները խմբված են բեմի երեք կողմերում: Լսվում է մի անկյունից մեկ խմբի ձայնը

Ձայն- Լինում է, չի լինում

Ներս են մտնում առաջին խումբը

Միասին- Լինում է, չի լինում

Լսվում է երկրորդ խմբի ձայնը

Ձայն- Լինում է չի լինում

Ներս է մտնում երկրորդ խումբը

Երկրորդ- Լինում է, չի լինում

Լսվում է երրորդ խմբի ձայնը

Ձայն- ԼԻնում է, չի լինում

Ներս է մտնում երրորդ խումբը:

Երրորդ- Լինում է, չի լինում…

Բոլոր երեք խմբերը միասին- Մի գյուղ

Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:

Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում

Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:

Երգ — Ջաղչի դռնով ես անցա

Հուռի մայր- Ջաղչի դռնով ես անցա

Խումբը միանում է, սկսում են երգել բոլորով

Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Խմբով հորանջում են բարձր ձայնով:

Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու Հուռիի երգը երգում:

Հուռիների երգ- Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է

Բամբակը կորիզոտ է,

Մաստակ պիտի որ ծամեմ

Կտերը տիտիկ անեմ:

Անցնողին մտիկ անեմ,

Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ

Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:

Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիսթ

Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:

Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:

Խումբ- Մի խոսքո՜վ

Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի

Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում

Տղաների մի խումբ  ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են

Խումբ- Վա՜հ

.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց կանգնում են: Մայրերը կոտրատվում են

Երգ – Սաթոյին գովելու համար ենք եկել

Հեծյալներ- Իմ ուզածնել հենց սա է, որ կա

Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:

Խումբը

երգային ծիծաղում է

Խումբ-  Հա, հա, հա, հա, հա՜

Հի, հի, հի, հի, հի՜

Հո, հո, հո, հո, հո՜.

Հի, հի, հի- հա, հա, հա

Հո, հո, հո- հի, հի, հի

Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜

Երգ —  Այլիհո / պար

Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜

Երգ —  Պսակ պսակ

Խումբ- Հարսանիքի ամենաթեժ պահին, ներս է մտնում մի….. ծիտ

Առաջին դասարանցիների ծտերի խումբը մտնում է ներս՝թևիկները շարժելով: /հագուստի վրա թափվող կտոր, որոնք նման են ծտի թևերին/: Նորից շարունակվում է երաժշտությունը: Նոր խումբը միանում է պարին: Պարն ավարտվում է: Լռություն

Ծտեր-Ի՞նչ եք մոլորվել: Այ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Երգ —  Ջան գառնուկ

Խումբ- Գնում է, գալիս

Առաջիններ- Իմ գառը տվեք

Խումբ- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք

Առաջիններ — Չէ, իմ գառը տվեք: Թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ դուրս թռչեմ

Խումբ- Հարսին առնում թռչում է: Գնում է գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:

Աշուղները դուրս են գալիս խմբից, սկսում են երգել

Աշուղների երգ – Հանիկ նինար

Ծտեր- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Խումբ- Գնում է գալի աշուղի առաջը կտրում:

Ծտեր- Իմ հարսը ինձ տուր

Աշուղներ- Հարսը գնաց իրենց տուն

Ծիտ- Չէ, իմ հարսը տուր: Թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ

Ծտերի պար:

Ծտեր- Ծնգըլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնիկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը

Ծիվ, ծիվ:

Թռռռռ

Լռություն: Խումբը սկսում է տարբեր տեսակի ծիտիկների  ձայներ հանել, առվակի քչքչոց, քամու սուլոց: Ճոճվում են ալիքների պես: Գեղեցիկ պարով ներս են մտնում ծաղիկները:

Երկրորդ  դասարանցիների խմբի մի մասը

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ

Հողը շնչեց,զեփյուռն էկավ

Արևն ելավ, վառ ճառագած

Հարցմունք արավ հողին հակված

Արև- Սիրուն աղջիկ ինչ ղրկեմ քեզ

Աղջիմ- Ես ծաղիկներ կուզեմ պես-պես

Երգ – Վիճակի երգ

Ջրեր- Վուշ- վուշ, վուշ- վուշ

Էս ինչքան ուշ…

Աղջի, աղջի ծիլ ծաղիկներ,

Քանի՞ քնեք, վեր կացեք, վեր

Երգ — Անձրևն եկավ շաղալեն

Ծաղիկներ-  Բարև, բարև կարմիր արև,

Ախ, ինչ լավ է դեպի վերև-

Առատ լույս տաք,

Կապույտ, հստակ

Երգ – Արևների շարք

Արևներ/ ամբողջ երեք դասարանների խումբը/- Սիրում եք ի՞նձ

Երկրորդ դասարանցիներ՝ պատասխան

Ախ էնպես եմ սիրում,

Էնպես,

Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես

Ես քեզ հետ եմ ուր որ գնաս

Ես կտխրեմ, որ հեռանաս:

Արև

Ապա, եթե ձեզ համբուրեմ

Ծաղիկներ

Ես հաճույքից կըկարմրեմ

Ես կըբուրեմ, ես կըմարեմ:

Արևներ /բոլոր մյուս դասարանները/

Այ անուշներ, այ քնքուշներ

Ապրեմ, չապրեմ, բուրեմ –մարեմ

Բաժակներդ բացեք իմ դեմ,

Հազար գույնի, հազար ձևի,

Պայծառ, ծավի ու ծարավի,

Լցնեմ շողով,

Գոհար ցողով,

Ջերմ եթերով,

Նուրբ թըրթիռով,

Կյանքի հյութով,

Խունկի հոտով,

Այ անուշներ, այ քնքուշներ

Բոլորով միասին երգ — Խնկի ծառ

Լռություն: Լսվում է նորից գյուղական ձայներ, ճիշտ այնպես, ինչպես ամեն սկզբում: Հորդառատ անձրևի ձայնին հասնելուց հետո, բոլորով միասին գոռում են

Բոլորով-/ուրախ, գոռալով/ Վե՜րջ

Կոմիտաս — Շորոր

 

 

 

 

 

 

 

 

《Բլեյան ցանց》կրթական ծրագրով այցելություն Աշտարակ երգչախմբի փորձ

Մայիսի 15-ին, ժամը 16:00-ին փորձ աշտարակի երգչախմբի հետ:

Կրկնել Կոմիտասի Իմ չինարի յարը և նոր հոգևեր երգերի ուսուցումներ, առավոտյան ժամերգության նախապատրաստում:

1. «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱ՛ՅՐ  ՄԵՐ» ՝ ԿՈՄԻՏԱՍ

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

2. «ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ» ՝ Ն. ՇՆՈՐՀԱԼԻ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻՑ

3 . «ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

4.  ՅԻՇԵԱ ՏԷՐ

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

5. ՅԱՄԵՆԱՅՆԻ ՕՐՀՆԵԱԼ ԵՍՏԷՐ

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

6. «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

7. «ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

8. «ՀԱՅՐ ՄԵՐ»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

9.  «Մարմին տէրունական»

Մարմին տերունական և արյուն փրկչական կա առաջի.
Երկնային զորությունք հաներևույթս
Երգեն և ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց:

10. «Այսօր ձայնն հայրական»

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական, 
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ, 
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

11 .«ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

12. Նոր Ծաղիկ

Նոր ծաղիկ պայծառ ցուցավ

Այսօր ի նոր գերեզմանեն:

Երևյալ, լույս հարության,

Ավետիս:

Մայիսյան հավաք. խաղեր, խաղերգեր, խաղիկներ կրթահամալիրի լանջերին

«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում» նախագծով Մայիսյան հավաքի օրերին կրթահամալիրի Արևելյան լանջերին Արևելյան, Արևմտյան և Քոլեջի նախակրթարանի և 5-6 տարեկանների խմբերը ներկայացնում են.

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք 2019 մայիսի 13-17

majisyan_havaq_0

Ուսումնական ժամերգություններ  — Ուսումնական ժամերգությունը կրթահամալիրի օրացույցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Սովորողները ավելի ընդարձակ տիրապետում են հոգևոր արվեստին, երաժշտությանն ու արարողակարգին: Նպատակ դարձավ  կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ։

Այսօր, մեր հասարակությունը քիչ է ժամանակ տրամադրում և մասնակիցը դառնում հոգևոր ծիսական արարողակարգերին, քիչ ընտանիքներ կան, որոնք իրենց մասնակցությունն են ունենում ժամերգություններին և պատարագներին։

Ուսումնական ժամերգության նախագծի բուն նպատակն էլ հենց այն էր, որպեսզի հոգևոր երգերը, շարականները տեղ գտնեն սովորողների կյանքում և հետզհետե, այն տեղափոխվի ընտանիք։ 

Այպիսով սովորողները սկսեցին տիրապետել մի շարք հոգևոր երգերի, շարականների, որն էլ իր հերթին համարվում է հոգևոր մշակույթը կրողը ու փոխանցողը։

Առավոտյան ժամերգություն,

Ուսումնական ժամերգությունների տեսագրություններ

Ծես — Առհասարակ մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ
նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: 

Ծեսը լայն տարածում ունի կրոնում, կենցաղում և դրանից բխող տարբեր հարաբերություններում։ Ծեսը վերարտադրում է ժողովրդի անցյալի
կարևոր կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Ծես՝ նշանակում է նվիրում, ընտելացում տվյալ
կրոնին և արժեքների համակարգին, էթնոսին, պետությանը: Ծեսերը աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով: Ծեսերի շնորհիվ պահպանվել և սերնդեսերունդ են
փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը։

Ծեսը նույնպես հանրակրթության բաղկացուցիչ է։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բազմիցս իրականացվում են տարբեր ծեսեր իրենց բացատրությամբ, վերծանմամբ, տիրապետմամբ և իրականացմամբ։

«Սուրբ Հարության (Զատիկի) ծես,

Ծաղկազարդի ծես,

Համբարձման Ծես,

Ազգային ծեսեր, տոներ, Բարեկենդան

Հարսանեկան Ծես ,

Մկրտության ծես և այլն․․․

Ծեսը սովորողի կյանքում կարևորագույն դեր ունի, չէ՞ որ նա է կրողն ու փոխանցողը։ Ծեսի միջոցով սովորողին կարող ես ծանոթացնել իր ակունքներին, նախնիների կյանքին,  պետականության կայացմանը։

Կրտսեր դպրոցում իրագործվող ցանկացած տոն, ծես ենթադրում է. ազատ, ապահով, անկաշկանդ միջավայր, որտեղ սովորողը կարող է ազատորեն ինքնարտահայտվել, փորձել, առաջարկել, ճանաչել, համադրել, ստեղծագործել:

Ծեսը սկսելուց առաջ, նախ սովորողը ծանոթանում է ծեսի բուն նպատակին, թե որտեղից է այն եկել, ինչ նպատակով է կատարվում, ինպիսի նյութեր են անհրաժեշտ, ինչ տեխնոլոգիական գործիքներ են պետք և այլն, այնուհետև սկսվում է նյութի յուրացումը ազգային երգերի, պարերի, խաղերի միջոցով։

Ծեսերի համար անհրաժեշտ է լինում, որ սովորողները իրենք պատրաստեն տվյալ ծեսին համապատասխան հագուստ, ճակտոց, կենաց ծառ, տիկնիկներ (ակլատիս, ուտիս), ուսումնական հանելուկներ, ասացվածքներ և այլն, այսպիսով սովորողը մի շարք հմտություններ է ձեռք բերում։

Շատ կարևոր է նաև ծնողի մասնակցությունը իր երեխայի ծիսական գործունեությանը: Նա սովորում է իր երեխայի սովորած երգերն ու պարերը, նրա հետ եփում է ծիսական կերակուրները` միաժամանակ մասնակից դառնալով իր երեխայի ուսումնական գործընթացին:

Ուրբաթ համերգներ — Համերգային գործունեությունը պակաս կարևոր չէ սովորողի կյանքում։ Այն սովորողին տալիս է ավելի ինքնավստահ և ինքնուրույն լինելու, հուզական աշխարհը կառավարելու և մեծաթիվ ստեղծագործությունների բազա ունենալու հնարավորություն։

Կողմ եմ, երբ սովորողները տիրապետում են տարբեր ժանրային ստեղծագործությունների, ծանոթանում են համաշխարհային կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը։ Չէ՞ որ ազգայինից բացի սովորողին անհրաժեշտ է նաև տիրապետել համաշխարհային գրականությանը, երաժշտությանը։

Արևելյան դպրոցի սովորողները հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ ազգայինից զատ ունկնդրելու, կատարելու, պարելու նաև ամերկյան, ժամանակակից, հոգևոր և դասական ստեղծագործություններ ևս։

Օտար լեզվով երգերը կամ արագ ստեղծագործությունները սովորողի մոտ լուծում են բազմաթիվ խնդիրներ։ Լեզվական արատ ունեցող, թոթովախոսություն ունեցող սովորողների մոտ զարգանում է բերանային ապարատը։ Երգի միջոցով հնարավոր է զարգացնել սովորողի խոսքը, հիշողությունը, ընդարձակ մտածողությունը և այլն։

Ուրբաթ համերգները նաև սովորողների հաշվետվությունն է ծնողին և ունկնդրին։ Թե նա ինչքանով է տիրապետում թե՛ ազգային, և թե՛ արտասահմանյան երաժշտությանը, գրականությանը։

«Հեյ, ջան, Երևան» մեդիա տոնախմբություն ԱԺ այգում

Գարունը պատշգամբից ուրբաթ համերգ

Ցորենը ցանել եմ ուրբաթ համերգ