Նախագիծ․ հանրակրթական օպերա՝ «Անբան Հուռին»,«Ծաղիկների երգը», «Ծիտը»։
Անցկացման ժամանակացույց՝
Հունիսի 11-ին, ժամը 17։00-ին։ Մարմարյա սրահ։
Թեման՝ Հ․ Թումայնանի հեքիաթների հիման վրա
Նպատակը՝
- Ուսումնասիրելով հեքիաթը ստեղծել խաղային-ազգային երաժշտական ներկայացում
- Առաջարկել նոր օպերայի տարբերակ, որն ավելի հասանելի և մոտ կլինի սովորողին
- Սովորողներին հնարավորություն տալ ստեղծագործել և մատուցել հեքիաթն իրենց պատկերացմամբ և մոտեցմամբ։
Ընթացքը՝
- Նախապես ծանոթանալ հեքիաթին սովորողների հետ միասին, վեր հանել հեքիաթի հիմնական մտքերն ու հասկանալ
- Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել սովորողների հետ միասին ընթացքը խաղերը, երգերը ընտրել ըստ համապատասխանության
- Տեսարանների հիման վրա կառուցել պարային, երգային, խոսքային հատվածներ, որոնք հենց կամբողջացնեն ազգային օպերայի մտահղացումը
- Համագործակցություն մայրենիի դասավանդողի հետ,տեքստային մասի կազմակերպման և հարմարեցման նպատակով
- Համագործակցություն տեխնոլոգիայի դասավանդողի հետ անհրաժեշտ ատրիբուտները և հանդերձանքը ամբողջացնելու համար
- Նախնական սցենարի հիման վրա սկսել աշխատանքները ենթադրելով ընթացքում հնարավոր փոփոխություններ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ից 3-րդ դասարանների սվորողներ։
Ժամկետներ՝ Նախատեսվում է աշխատանքները կազմակերպել 2-3 շաբաթվա ընթացքում՝ մայիսի 1-30 ընկած հատվածում
Արդյունք՝
- Սովորողները բերենացի կկարդանան հեքիաթը
- Դուրս գալով օպերային քարացած կարգավիճակից կենդանություն և խաղարկային բնույթ կհաղորդեն օպերային
- Ազգային երգերը, պարերը, խաղերը կհամակցվեն ազգային հեքիթների հետ և նորովի կմատուցվեն, կուսուցանվեն և հանդիսատեսի համար ավելի տպավորիչ կդառնան
Արդյունքերը կլուսաբանվեն տեսագրության, գրի, պատումների և ֆիլմի տեսքով։